Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նստաշրջանի աշխատանքը: Այժմ քննարկվում է Առևտրի և ծառայությունների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
Ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցի՝ նախագծի հեղինակ Սիսակ Գաբրիելյանն ասաց, որ շրջիկ առևտրի կետերի թիվը սահմանափակ է լինելու. «Համայնքային սեփականություն հանդիսացող փողոցները անվերջ չեն»:
Պատգամավորը հետաքրքրվեց նաև, թե ով է վերահսկելու՝ այդ կետերում ինչ է վաճառվելու:
Մանրամասները՝ տեսանյութում: