Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նստաշրջանի աշխատանքը: Այժմ քննարկվում է Առևտրի և ծառայությունների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նշեց, որ ինքը հանդիպել է շրջիկ առևտրի կետ ունեցողների հետ և պարզել. «Իրենք ընդհանրապես պատրաստ չեն մեկ օրով առևտուր կազմակերպել, համարում են, որ առնվազն 1 ամիս պետք է լինի»:
Նրա խոսքով՝ այս նախագծով ոչ թե օգնելու են նրանց, այլ տանջելու են. «Կարող ենք անվանել ոչ թե շրջիկ, այլ թափառական առևտրի կետ. այդ մարդկանց անընդհատ տեղափոխելը… դուք պատկերացրեք ձեզ այդ վիճակում»:
Մանրամասները՝ տեսանյութում: