Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նստաշրջանի աշխատանքը: Այժմ քննարկվում է Առևտրի և ծառայությունների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
Դիմելով նախագծի հեղինակ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն ասաց. «Ես ողջունում եմ Երևանի ավագանու լիազորությունները մեծացնելու ձեր նախաձեռնությունը»:
Ի պատասխան պատգամավորի հարցի՝ Սիսակ Գաբրիելյանն ասաց. «Ավագանին ինքն է որոշելու, թե որտեղ են տեղակայվելու առևտրի շրջիկ կետերը»:
Մանրամասները՝ տեսանյութում: