Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նստաշրջանի աշխատանքը: Այժմ քննարկվում է Առևտրի և ծառայությունների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
Նախագծի հեղինակ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը կարևորեց շրջիկ առևտրի կետերի իրավակարգավորումները, որը, ըստ նախագծի, կկատարի Երևանի ավագանին. «Նախագծի նպատակը այդ կետերը փակելը չէ: Թույլտվությունը Երևանի քաղաքապետն է տալու, տուրքը լինելու է 50 հազար դրամի չափով»:
Մանրամասները՝ տեսանյութում: