Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը ՆԱՏՕ-ի 70-ամյակի պատվին Բուքինգհեմյան պալատում ընդունելություն է կազմակերպել, որին մասնակցել են Դաշինքի անդամ երկրների առաջնորդները, ներառյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Դեկտեմբերի 3-ին Լոնդոնում բացվեց ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովը:
Ընդունելությանը մասնակցում էին թագավորական ընտանիքի բարձրաստիճան անդամները, ներառյալ թագուհին, նրա ավագ որդի և ժառանգորդ Ուելսի արքայազն Չարլզը և նրա կինը՝ Կամիլան, Քորնուելի դքսուհին, արքայազն Էդվարդը և նրա կինը՝ Սոֆին, Նորին մեծության դուստրը՝ արքայադուստր Աննան: Թագուհին (որի մահվան մասին ցանցում լուրեր էին տարածվել նախօրեին) գեղեցիկ տեսք ուներ կանաչ երանգի կոստյումով:
Սակայն երեկոյի աստղը Քեմբրիջի դքսուհի Քեթրինն էր: Ըստ Daily Mail-ի, 37-ամյա դքսուհին ընտրել էր վառ կանաչ հանդերձանք:
Նրա մազերն արձակված էին, իսկ կերպարը լրացրել է տպավորիչ դիմահարդարումը: Քեյթ Միդլթոնը միայնակ եկել միջոցառմանը, քանի որ նրա ամուսինը՝ արքայազն Ուիլյամը, այժմ պաշտոնական այցով գտնվում է Քուվեյթում և Օմանում, որը կավարտվի դեկտեմբերի 4-ին:
At the Nato reception tonight. pic.twitter.com/bPtItTJEcN
— Richard Palmer (@RoyalReporter) December 3, 2019