Շոտլանդական կղզու ափին տեղացիները երիտասարդ կաշալոտի դի են հայտնաբերել: Կաթնասունի ստամոքսում աղբի 100 կիլոգրամանոց հսկա կծիկ են հայտնաբերել. ձկնորսական ցանցեր, պարաններ, գոտիներ, պայուսակներ, պլաստիկ բաժակներ և այլն:
Մասնագետների խոսքերով, 20 տոննա քաշ և 14 մետր երկարություն ունեցող կաշալոտի օրգանիզմում աղբի փտելու հետևանքով մեծ քանակությամբ գազ է կուտակվել, և հերձման ժամանակ այն բառացիորեն պայթել է:
«Ստամոքսում հայտնաբերված պլաստիկի մեծ քանակությունը խախտել է կաթնասունի մարսողությունը: Եվ այս դեպքը ևս մեկ անգամ ցույց տվեց ծովային աղբի վտանգը»,- ասվում է Շոտլանդիայի ծովային կենդանիների հետազոտությունների ծառայության հաղորդագրության մեջ: