Wednesday, 24 04 2024
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

«Ճշտի» նախարարությունո՞վ, թե՞ առանց. ինչպես պայքարել «ֆեյքնյուզի» դեմ

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը դեկտեմբերի 2-ին Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրել «Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկում է ՀՀ Քրեական օրենսգիրքը լրացնել նոր՝ 325.1-րդ հոդվածով: Դրանով, ըստ պատգամավորի, կանոնակարգվելու է սուտ տեղեկություն տարածելու համար նախատեսվող քրեական պատասխանատվությունը: Մասնավորապես, պատգամավորն առաջարկում է հոդվածի առաջին մասով՝ սուտ տեղեկություններ տարածելը, սուտ տեղեկություններ տարածելու նպատակով մեկ ուրիշ անձի նյութապես շահագրգռելը՝ պատժել կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկու տարի ժամկետով: Նույն հոդվածի երկրորդ մասով գույքային օգուտ ստանալով կամ ստանալու նպատակով կեղծ տեղեկություններ տարածելու համար առաջարկվում է սահմանել պատիժ՝ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկում` երկու տարի ժամկետով: Միևնույն ժամանակ, այդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված հանցագործություն կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքի կատարումից հետո՝ ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում, այդ մասին կամովին հայտնել է քրեական հետապնդման մարմիններին և աջակցել հանցագործությունը բացահայտելուն: «Քրեական օրենսգրքում նման փոփոխություն կատարելու իմ քայլի դրդապատճառը Հայաստանի ներկայիս քաղաքական իրողություններն են, որոնք արտահայտվում են համաշխարհային պրոբլեմատիկա համարվող այնպիսի երևույթով, ինչպիսին է «ֆեյքնյուզը»: Հատկապես 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո կեղծ և մանիպուլյատիվ տեղեկատվությունը դարձել է մեր քաղաքական, լրատվական կյանքի անբաժանելի մասը: «Ֆեյքնյուզը» վերածվել է քաղաքական ընդդիմախոսներին վարկաբեկելու, նրանց հետ հաշվեհարդար տեսնելու գործիքի, ինչը գնալով՝ ավելի մասսայական է դառնում: Հետևաբար անհրաժեշտ է այդ խնդրին օրենսդրական կարգավորումներ տալը, որը, բնականաբար, ամբողջությամբ չի չեզոքացնի «ֆեյքնյուզի» ազդեցությունը, սակայն առնվազն զսպող նշանակություն կունենա կեղծ տեղեկատվությունը որպես քաղաքական մեթոդ օգտագործողների համար»,- գրել է Արման Բաբաջանյանը։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, որը դեռևս անցած տարի աշխատում էր նման կարգավորման վրա, այդ թվում՝ ընտրական ռեֆորմի սահմաններում, որպեսզի զուտ ընտրությունների ժամանակ թեկնածուների և կուսակցությունների վերաբերյալ միայն կեղծ լուրերը քրեականացվեն, եթե դրանք պատվիրված և վճարված են եղել, հասկացել է, որ դա շատ վատ պրակտիկա կլինի, բացի դրանից՝ լրացուցիչ բարդություններ կարող են առաջ գալ։ «Նման կարգավորում մտցնելու դեպքում պետք է լինի նաև «ճշտի» նախարարություն, որը որ կպարզի, թե որ լուրն է կեղծ, որը՝ ոչ։ Ենթադրենք՝ ինչ-որ մեկը ինչ-որ բան է հայտարարում, ապա ով է ասելու՝ դա կեղծ լուր է, թե գնահատողական դատողություն, թե այդ հայտարարությունը եղել է ինֆորմացիայի պակասից։ Պատկերավոր ասելու համար, նշեմ, որ առաջինը, որը որ այս օրենքի տակ կընկնի, դա կլինի «Արմքոմեդի» հաղորդումը, որովհետև մարդիկ առերևույթ կեղծ լուր են տարածում, հետո ինչ, որ դա սատիրա է։ Մի բան էլ դրա համար աշխատավարձ են ստանում։ Այսինքն՝ պետք է մի մարմին, որը կստուգի՝ լուրը կեղծ է, թե ոչ»,- ասաց Իոաննիսյանը՝ հավելելով, որ ամեն դեպքում ողջունելի է «ֆեյքնյուզի» դեմ պայքարի ցանկացած փորձ, կարգավորման մշակում։

Ինչ վերաբերում է «ֆեյքնյուզ» տարածելու համար քրեական պատիժ սահմանելուն, ապա, մեր զրուցակցի խոսքերով, պատժի չափն էլ հասկանալու համար պետք է արարքի հանրային վտանգավորությունը գնահատել։ «Բայց այս բոլոր հարցերը մի կողմ։ Հարցն այն է, թե պետությունը պե՞տք է ունենա ֆունկցիա՝ պարզելու, որ լուրն է կեղծ, որը՝ ոչ։ Ես այստեղ եմ խնդիր տեսնում։ Էս մասով հնարավոր է հարցը տխուր ավարտ ունենա»,- ընդգծեց Իոաննիսյանը։

Մեդիադաշտի փորձագետները ևս խնդիր են տեսնում նախագծի մասով։ ապացուցողը, հիմնավորողը ով պետք է լինի, որ լուրը կեղծ է։

Նախագծի հեղինակ Արման Բաբաջանյանը, սակայն, վստահ է, որ «ճշտի նախարարության» կարիք չկա։ Ցանկացած լուր կամ տեղեկություն, որը հրապարակվում է, վերաբերում է որևէ անձի կամ կառույցի։ Հետևաբար, նրա կողմից հիմնավոր հերքման կամ դատական ակտի առկայության դեպքում կեղծ լուր տարածողի վրա միանշանակ կարող է տարածվել իր կողմից առաջարկվող կարգավորումը։ «Եթե այն կարծիք չէ, այլ հավաստի տեղեկության անվան տակ է տարածվում, հասարակական կարևորություն ունի, վերաբերելի է անձի կամ որևէ կառույցի, որի կողմից ներկայացված են հիմնավոր հակափաստարկներ կամ առկա է դատական ակտ, որով հերքվել է տարածված լուրը և հիմնավորվում է նյութապես շահագրգռելու փաստով կեղծ տեղեկության տարածումը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց պատգամավորը՝ հավելելով, որ չի կարծում, թե իր առաջարկած իրավակարգավորումը կարող է տարմեկնաբանությունների առիթ հանդիսանալ։ «Իրավական որոշակիության խնդիր չեմ տեսնում, այն պարզ դիսպոզիցիա է, որը հստակ սահմանել է արարքների կատարման եղանակը՝ նյութապես շահագրգռելով և գույքային օգուտ ստանալով, որն ինքնին վտանգավորության մասին է վկայում, իսկ տեղեկությունները պարզ է, որ հասարակական կարևորության մասին են, եթե նշվեր անգամ հասարակական կարևորություն բառակապակցությունը, ապա ոչինչ չէր փոխվի բովանդակության մեջ, չեմ կարծում, թե կարող են լինել դեպքեր, երբ ֆինանս է տրամադրվում մեկ ուրիշին հասարակական անկարևոր տեղեկություն տարածելու համար»,- ասաց Բաբաջանյանը։

Նշենք, որ «ֆեյքնյուզի» դեմ պայքարի որոշ կարգավորումեր կան նաև միջազգային պրակտիկայում։

Օրինակ՝ Սինգապուրում «Ֆեյսբուքում» և նման սոցցանցերում սուտ տեղեկություններ տարածելու համար նախատեսվում 1 միլիոն դոլարից մինչև 10 տարվա ազատազրկում։

Ռուսաստանում ևս «ֆեյքնյուզի» վերաբերյալ կարգավորում կա, որը կայքերի կողմից սուտ տեղեկությունների տարածելու դեպքում նախատեսում է դրանց արգելափակում, իսկ անհատների կողմից, ովքեր օնլայն հարթակում սուտ տեղեկություն են տարածում, կարող են տուգանվել 400 հազար ռուբլով։

Ֆրանսիան երկու «հակաֆեյքնյուզյան» կարգավորում է ընդունել, որը, սակայն, քրեական պատասխանատվություն չի ենթադրում։ Մակրոնը, սակայն, համարում է, որ կայքերը, որոնք սուտ տեղեկություններ են տարածում, վտանգում են հասարակական ազատությունները։

Գերմանիան էլ անցած տարի է օրենք ընդունել, որը, սակայն, վերաբերում է ատելության խոսքին։ Ըստ այդ կարգավորման՝ «Ֆեյսբուքից» կամ «Թվիթերից» ատելության խոսքը հեռացնելու համար 24 ժամ է տրամադրվում, որից հետո, եթե ատելության խոսքը չհեռացվի, ապա 50 միլիոն եվրո տուգանք է նախատեսվում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում