Վրաստանի Մցխեթա քաղաքում անցկացվող հավաքի ժամանակ ընդդիմադիր կուսակցությունների «Միացյալ ազգային շարժում» և «Եվրոպական Վրաստան» առաջնորդների ուղղությամբ շշեր և ավելներ են նետել՝ գրում է apsny.ge-ն:
Նշվում է, որ իշխող «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության կողմնակիցները տարբեր առարկաներ են նետել ընդդիմության վրա:
Վիրավոր ընդդիմադիրներից մեկի խոսքով՝ հանրահավաքի ժամանակ ծանր առարկայով հարվածել են իրեն։
«Սա ներկայիս կառավարության դեմքն է: Այսպես են նրանք փորձում են պահել իշխանությունը»,- դժգոհել է նա:
Բացի այդ, ընդդիմության և իշխող կուսակցության կողմնակիցների միջև տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել: Բայց իրավապահներն արագորեն կանխել են այն: Նաև տեղի ոստիկանները բողոքի ցույցի ընթացքում ձերբակալել են իշխող կուսակցության կողմնակիցին մանր խուլիգանության համար: