Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ երկրի ղեկավար Վլադիմիր Պուտինը և նրա թուրք պաշտոնակից Ռեջեփ Էրդողանը քննարկում են S-400 ՀՕՊ համակարգի նոր առաքումը Թուրքիա` հայտնում է interfax-ը:
Պեսկովը նշել է, որ երկու երկրները շարունակում են պահպանել ռազմատեխնիկական համագործակցությունը: Բայց Պուտինն ու Էրդողանը դեռ չեն խոսել S-400-ի երկրորդ խմբաքանակի մասին:
Մամուլի խոսնակը նաև ասել է, որ ինքը չգիտի՝ նախագահները կխոսեն արդյոք հրթիռային համակարգի մասին իրենց հանդիպման ընթացքում: