Thursday, 28 03 2024
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու

Սա ձրիակերության կարգավիճակի մասին օրենք է. փողով հարց լուծելու վատ նախադեպ է ստեղծվում

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության օրինագծին, որով կառավարությունը ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոններում, այսպես ասած, համակարգից դուրս կադրեր նշանակելու հնարավորություն է ստանում: Հետաքրքիրն այն է, որ օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր և ստացել մեծամասնության հավանությունը, իսկ երկրորդ ընթերցմանն ընդառաջ փաստորեն ստանում է պետաիրավական հանձնաժողովի բացասական գնահատականը:

Ինչո՞վ է պայմանավորված խորհրդարանական մեծամասնության այս շրջադարձը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին վերլուծաբան Հակոբ Բադալյանը, «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Վլադ Հովհաննիսյանը և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյան:

«Երբ «Լուսավոր Հայաստանը» ներկայացրեց այս նախագիծը, մենք պայմանական քվեարկեցինք կողմ, որպեսզի մինչև երկրորդ ընթերցում ուսումնասիրենք իրավական հարցերը: Սկզբնապես դրական վերաբերմունք կար նախագծի հանդեպ, բայց իրավաբանների համայնքը եկավ այն եզրակացության, որ նախագիծը կցկտուր լուծումներ է տալիս. այս նախագիծը հնարավորություն է տալիս ԱԱԾ տնօրեն և ոստիկանապետ նշանակել և՛ դրսից, և՛ ներսից, եթե ներսից ենք նշանակում, ապա նրանց զինվորական կարիերան կասեցվում է, իսկ եթե դրսից, ապա Սահմանադրության որոշ դրույթների հետ անհամապատասխանության խնդիր կա, և որոշվեց այս հարցին ավելի լայն, համակարգային լուծում տալ,- նշեց Ս. Խանդանյանը:

Վլադ Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ Հայաստանում ուժային կառույցների թեման ցավոտ է, որովհետև ուժային կառույցները երեսուն տարի շարունակ ուռճացված են եղել. «Մենք դեռևս որպես հասարակություն, որպես պետություն չենք կարողանում այդ բեռը թոթափել: Իրականում ուժային կառույցների ղեկավարները պետք է նշանակվեին այնպես, ինչպես մյուս նախարարները»:

Հակոբ Բադալյանի խոսքով՝ տարօրինակ է, որ խորհրդարանական մեծամասնությունը հավանության արժանացրեց «Լուսավոր Հայաստանի» այս նախագիծը թեկուզ առաջին ընթերցմամբ, և հետաքրքիր է, թե երբ դա տեղի ունեցավ. «Դա տեղի ունեցավ ԱԱԾ պետի պաշտոնանկության և օրեր անց ոստիկանապետի փոփոխության ֆոնին, և չեմ կարող բացառել, որ քաղաքական մեծամասնության այդ դիրքորոշումը նաև կանխարգելիչ նշանակություն կարող էր ունենալ համակարգում՝ այդ առիթով տրամադրությունները կառավարելու տեսանկյունից, որովհետև թե՛ ԱԱԾ պետը, թե՛ ոստիկանապետը կարող էին որոշակիորեն փորձել սաբոտաժային ինչ-որ քայլերի դիմել»:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում