Friday, 29 03 2024
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»

ՀՅԴ «կոլցո» օպերացիայի ձախողումը․ ոստիկանությունը բացեց փակված ճանապարհը

Դեռ երեկ պարզ էր, որ այսօր Արայիկ Հարությունյան-ՀՅԴ առճակատումը նոր դրսևորում է ունենալու։ Դաշնակցության երիտմիությունը երեկ հայտարարություն էր տարածել, որ այսօր ժամը երեքին հանդիպում է նախատեսված կրթության նախարար Արայիկ Հարությունյանի հետ, սակայն ինչքան էլ տարօրինակ է, նախարարի գրասենյակը շատ արագ հերքեց այդ լուրը՝ նշելով, որ նման պայմանավորվածություն ձեռք բերված չէ։ Անշուշտ, իրավունք չունենք կասկածի դակ դնելու ԿԳՍՄ-ի պաշտոնական հաղորդագրությունը, միևնույն ժամանակ, այնքան էլ ռացիոնալ չենք համարում Հարությունյանի մոտեցումը, որը հետևողականորեն մերժում է դաշնակցական ուսանողների հետ հանդիպելու առաջարկությունը։ Որևէ մեկը չի պնդում, որ Արայիկ Հարությունյանը մի քանի տասնյակ ուսանողների կամ մեկ կուսակցության պնդմամբ հրաժարվի իր ռեֆորմից, սակայն ակնհայտ է, որ կրթական համակարգի բարեփոխումների շուրջ պետք է ձևավորվի հանրային լայն կոնսենսուս, ինչը պարտադիր է դարձնում դիսկուրսը մի կողմից նախարարության, մյուս կողմից՝ կրթական համակարգի տարբեր սեգմենտների միջև։

Մյուս կողմից՝ եթե ՀՅԴ ԵՄ նպատակը դիալոգն է, անհասկանալի է, թե ինչու են երիտասարդ դաշնակցականները մերժում ընդունված ընթացակարգերը և այսօր փորձեցին, ըստ էության, հանդիպում պարտադրել Արայիկ Հարությունյանին, ինչի հետևանքով ժամեր առաջ նախարարության շենքի մոտ լոկալ բախումներ տեղի ունեցան ոստիկանության և մի քանի տասնյակ ուսանողների միջև։ Հեռուն գնացող հետևություններ անել չեմ ուզում, սակայն տպավորություն է, որ գործ ունենք ոչ թե ուսանողների ու նախարարության, այլ ՀՅԴ-ի ու իշխանության բախման հետ, այլ խոսքով՝ ավանդական կուսակցության ղեկավարությունը օգտագործում մի քանի տասնյակ երիտասարդների, ուսանողների ազնիվ էմոցիաները, ավյունը ընդդիմադիր իր հայտնի բենեֆիսն ապահովելու համար։

ՀՅԴ ղեկավարությունն ակնհայտորեն փորձարկում է ընդդիմադիր գործունեության տեխնոլոգիաներ ու պատահական չէ, որ այսօր երիտասարդ դաշնակցականները մոտ երեսուն րոպե փակել էին Վազգեն Սարգսյան փողոցը՝ փորձելով ընդօրինակել թավշյա հեղափոխության գործիքակազմը։ Իհարկե, նմանությունն առերևույթ էր, իսկ բովանդակային հարթության վրա մի քանի տասնյակ երիտասարդներ չարաշահում էին իրենց իրավունքը՝ այլոց, հասարակության ավելի լայն խավերի իրավունքների հաշվին։

ՀՅԴ երիտմիության օրակարգն ակնհայտորեն չի ձգում հեղափոխական զարգացումների ու պատահական չէ, որ նույնիսկ ուսանողությունը չկոնսոլիդացվեց դրա շուրջ, էլ չեմ խոսում քաղաքական լուրջ գործընթացի մասին, որն էական ազդեցություն կունենար գլոբալ համատեքստում։

Այսօր ՀՅԴ «կոլցո» օպերացիան ձախողվեց, ինչը ոչ այնքան կուսակցության երիտասարդների պարտությունն էր, որոնցից շատերն՝ ընդհակառակը, քաղաքական առաջին մկրտությունը ստացան, այլ կուսակցության, որի ընդդիմադիր հայտը փաստացի ձախողվեց՝ ապացուցելով, որ երկրի քաղաքական կյանքում ՀՅԴ-ն կորցրել է իր ազդեցիկությունը ու առաջին դերակատար չէ անգամ հին համակարգի շրջանակներում։

Ոստիկանությունն այսօր, ընդհանուր առմամբ, արհեստավարժ ու համաչափ գործեց, սակայն տարակուսելի է, որ մի քանի տասնյակ ուսանողների դեմ դուրս էին բերվել նրանց թիվը մի քանի անգամ գերազանցող ուժայիններ, ինչն առնվազն խոսում է այն մասին, որ գործող իշխանությունը նույնպես զերծ չէ ավտորիտար հակումներից ու գայթակղությունից։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում