ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը շրջանառության մեջ է դրել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկում եմ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը լրացնել նոր՝ 325.1-րդ հոդվածով: Դրանով կանոնակարգվելու է սուտ տեղեկություն տարածելու համար նախատեսվող քրեական պատասխանատվությունը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը, անդրադառնալով նախագծին, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ պատգամավորը բոլորիս համար շատ կարևոր և բոլորիս համար շատ ցավոտ թեմայի է անդրադառնում։
Պատգամավորը, սակայն, վստահ չէ, որ այս խնդիրը պետք է լուծվի օրենսդրական մակարդակում։