Բժիշկ ուսանողուհի Աննա Մարիա Մանգայը, որ համացանցում ստացել է «գերմանացի Գրետա Թունբերգ» մականունը, դադարեցրել է իր ուսումը համալսարանում Բեռլինում կլիմայի պահպանման համար ամենօրյա պիկետների համար՝ հայտնում է Deutsche Welle-ն իր թվիթերյան էջում:
26-ամյա աղջիկը մեկ ամիս շարունակ ամեն օր վեց ժամ տևողությամբ միայնակ բողոքի ակցիա է անում Գերմանիայի մայրաքաղաքում գտնվող Դաշնային կանցլերի գրասենյակի շենքի դիմաց։ Բացի այդ, նա մասնակցում է այլ մարդկանց կազմակերպած ցույցերին:
Մանգայը հույս ունի փոխելու հասարակության վերաբերմունքը կլիմայի հիմնախնդիրների վերաբերյալ: