Լուրեր
Մոսկվան պատերազմ է հայտարարել Նժդեհին. «Կարճ կապենք»

Ռուսաստանի Արմավիր քաղաքում ապամոնտաժել են Գարեգին Նժդեհի հուշատախտակը։ Իսկ ավելի վաղ այդ հուշատախտակը վանդալիզմի էր ենթարկվել քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի կողմից։ Ինչպես տեսնում ենք հյուսիսային մեր դաշնակիցը պատերազմ է հայտարարել Գարեգին Նժդեհին։ Վերջին տարիներին ազգային հերոսին անընդհատ հիշատակում են տարբեր հեռուստաալիքներով՝ դիտարկելով որպես Ֆաշիստ, ինչպես նաև համեմատելով Ստեփան Բանդերայի հետ։ Ինչպես հիշում ենք Նժդեհին վերջերս հիշել էր նաև Ադրբեջանի նախագահ Ալիևը՝ փորձելով հրապարակայնորեն շանտաժի ենթարկել վարչապետ Փաշինյանին։

Միանգամից արձանագրենք, որ Նժդեհի ֆաշիստ լինելու կեղծ տեղեկությունն ու այդ հարցում Մոսկվայի զգայուն լինելը ընդամենը պատրվակ է։ Խնդիրը շատ ավելի խորքային է։Ընդհանարպես գարեգին Նժդեհը անկախության գաղափարական անկյունաքարերից մեկն է: Ասվածից հետևում է, որ խնդիրը ոչ այնքան Նժդեհի մեջ է, այլ անկախության գաղափարի, որն ուղղակիորեն բախվում է ռուսական կայսերական գաղափարախոսության հետ:

Մոսկվայի պատկերացմամբ Հայաստանը ռուսական ազդեցության գոտի է, որը պետք է միշտ կախյալ ու կցված կարգավիճակում ապրի, իսկ Գարեգին Նժդեհը այն խորհդանիշն է, որ մինչև վերջ պայքարել է հանուն անկախության՝ արգելակելով Զանգեզուրի հանձնումը Ադրբեջանին։ Այս իմաստով տասնամյակներ առաջ Վլադիմիրի բանտում մահացած Նժդեհը նույնիսկ 21–րդ դարում շարունակում է մնալ Մոսկվայի երդվյալ թշնամին։ Ռուսները չեն կարող հանդուրժել անկախության և ինքնիշխանության գաղափարների գոյությունը, նրանք արդեն իսկ սովորել են խոնարհված զորիբալայանների հեքիաթներին հայ-ռուսական դարավոր բարեկամության և Գյուլիստանի պայմանագրի մասին։

  • Դիտումներ՝ *