Լուրեր
Ցուցարարները փակել են Վազգեն Սարգսյան փողոցը
  • 18:34
  • 2019-12-03
  • Դիտումներ՝ *

ԿԳՄՍ նախարարության դիմացից ոստիկաններին հաջողվեց ուժով հեռացնել  նախարարության մուտքի մոտ նստած, նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող՝ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամներին։ Ցուցարարները, սակայն,  փակեցին նախարարությանը հարող Վազգեն Սարգսյան փողոցը։ Ցուցարարներն ասացին, որ իրենց ընկերներից մի քանի հոգու տարել են Ոստիկանության կենտրոնական բաժին։ Այս պահին ՀՅԴ երիտասարդները նստել են Վազգեն Սարգսյանի փողոցում։

Ակցիայի մասնակիցներից մեկը պատմեց, որ ոստիկանը ցուցարարին ասել է՝ «կթքեմ վրեդ»։

  • Դիտումներ՝ *