Thursday, 25 04 2024
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Կողմերը դեռևս «հետախուզական» դիրքերում են կամ փաստաթղթի շուրջ համաձայնության չեն գալիս. ի՞նչ սպասել Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից

Դեկտեմբերի 4-ին Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ, կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

Հանդիպմանն ընդառաջ ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանը հայտարարել է, որ հայկական կողմն աշխատելու է իր գերակայությունների ուղղությամբ։ «Մենք ունենք մեկ միասնական փաթեթ, որի մեջ շատ կան կարևոր հարցեր` բուն կարգավորմանն առնչվող, և կան շատ կարևոր հարցեր, որոնք վերաբերվում են միջավայրին, որի մեջ տեղի է ունենում խաղաղ կարգավորման գործընթացը: Բոլորը շատ կարևոր նշանակություն ունեն իրենց ամբողջության, իրենց համապարփակության մեջ: Բուն կարգավորման հարցում մեր գերակայություններն առնչվում են Լեռնային Ղարաբաղի անվտանգությանը և կարգավիճակին»,- հայտարարել է Մնացականյանը:

Նախարարը հավասարաչափ կարևոր է համարում հարցերի մյուս շարքը, որոնք առնչվում են միջավայրին. «Ունեցանք որոշ համեստ արդյունք անցյալ ամսվա ընթացքում, և այդ ուղղությամբ աշխատել շարունակելը, իհարկե, մեզ համար կարևոր ու հետաքրքրական է: Հավասարաչափ կարևորություն եմ տալիս, ընդգծում եմ այն նշանակությունը, որը տալիս ենք բոլոր այն միջոցառումներին, որոնք ուղղված են էսկալացիայի ռիսկերի նվազեցմանը»։

Քաղաքագետ Գարիկ Քեռյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսելով սպասվող հանդիպման ակնկալիքների մասին, նշեց. «Եթե մենք ուշադրություն դարձնենք Զոհրաբ Մնացականյանի՝ հանդիպումից առաջ արված հայտարարությանը, ապա կտեսնենք, որ նա ևս խուսափեց նշել, թե հանդիպման ժամանակ կոնկրետ որևէ փաստաթուղթ, սկզբունքներ քննարկելո՞ւ են, թե՞ ոչ։ Պարզապես նշեց, որ մենք փորձում ենք բանակցային գործընթացը դարձնել արդյունավետ և առավել օգտակար»։

Ըստ քաղաքագետի՝ սա հերթական հանդիպումն է, հանդիպումների, բանակցային պրոցեսի շղթան չկտրելու համար. «Իհարկե, սա շատ դրական է, բայց, այնուամենայնիվ, մենք պետք է նաև մի բան հասկանանք՝ կողմերը խուսափում են որևէ փաստաթղթի մասին խոսելուց, հակամարտության կարգավորման որևէ տարբերակ նշելուց։ Եթե մինչ այդ մենք մշտապես ականատես էինք լինում այն իրողությանը, որում շեշտադրվում էր Մադրիդյան սկզբունքների շուրջ բանակցությունները, ներկայումս այդ մասին էլ չի խոսվում։ Քանի որ բանակցային գործընթացը գաղտնի է, դժվար է ասել՝ արդյոք Մադրիդյան սկզբունքնե՞րն են նորից դրվելու սեղանին, թե՞ առայժմ բանակցություններ են հանուն բանակցությունների»։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ յուրաքանչյուր հանդիպում, անկախ այն բանից՝ կտա որևէ ռեալ արդյունք, թե ոչ, ինքնըստինքյան որոշակի նվաճում է. «Որովհետև այդ հանդիպումները նշանակում են, որ երկխոսությունը շարունակվում է, իսկ եթե երկխոսությունը շարունակվում է՝ նշանակում է, որ մենք կարող ենք երիտասարդ կյանքեր խնայել ռազմաճակատի գծում»։

Հարցին, այսինքն՝ սրանք պարզապես բանակցություններ են մինչև առարկայական բանակցություններ մթնոլորտի ձևավորման մասին, քաղաքագետը պատասխանեց. «Այո՛, որովհետև կա՛մ չենք կարողանում որոշակի փաստաթղթի շուրջ համաձայնության գալ, կա՛մ կողմերը դեռևս գտնվում են «հետախուզական» դիրքերում։ Չմոռանանք, որ Հայաստանում ձևավորվել է նոր իշխանություն, նոր քաղաքական էլիտա, և, բնականաբար, հին տրադիցիոն մոտեցումները՝ նախորդ 25 տարվա, 1998-ից հետո, հիմա չեն գործում։ Բացառված չէ, որ նման հանդիպումների գնալով՝ ադրբեջանական կողմը, այնուամենայնիվ, փորձում է շոշափել Հայաստանի նոր ղեկավարության, Հայաստանի դիվանագիտության նոր մանևրերի էությունը»։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում