Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը հայտնեց, որ 2017 թվականին ինքն ու այժմ՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը դիմել են «Երևան» հիմնադրամ և խնդրել են իրենց հանձնել նվիրատուների ցանկը. «Մեզ մերժեցին: Մենք ուզում էինք պարզել՝ արդյոք այդ նվիրատվությունները անշահախնդի՞ր են»:
Նրա խոսքով՝ այսօր Երևան քաղաքին տրված ամբողջ նվիրատվության տեղեկատվությունը բաց և հասանելի է. «Այդ ընկերությունները թույլտվություն կստանային, եթե անգամ նվիրատվություններ չկատարեին, ինչպես ստացել են այլ ընկերություններ՝ առանց նվերների»:
Լենա Նազարյանը, դիմելով «Լուսավոր Հայաստան»-ին, ասաց. «Եթե կասկածում եք, որ այդ նվիրատվությունները շանտաժով են տրվել, գիտեք այդ ընկերությունների տեղը՝ գնացեք և խոսեք»:
Նա ընդգծեց՝ անօրինական թույլտվություններ չեն եղել: «Ձեր բարձրացրած աղմուկն անտեղի է: Ես հասկանում եմ, որ դժվար է լինել ընդդիմություն մի կառավարող ուժի համար, որը շատ թափանցիկ է գործում»,- հավելեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: