Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Ազգային ժողովում հայտարարությունների ժամին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը շարունակելով ՀՀ-ից փախածների թեման՝ ասաց. «Ես դիմում եմ բարձրաստիճան սպաներին և հայոց համազգային փեսաներին. մեր խմբակցության առնվազն կեսը տասնյակ տարիներ շարունակ գտնվել է քաղաքական բռնաճնշումների կենտրոնում, որոշ մարդիկ ունեզրկվել են, դարձել են քաղբանտարկյալներ, բայց մեզանից ոչ մեկի մտքով չի անցել լքել մեր հայրենիքը, գնալ հասնել Միլան, Վատիկան և այնտեղից հայտարարել, որ այս համակարգը կոռումպացված է»:
Նրա խոսքով՝ այս կառավարության օրոք Հայաստանն ավելի քան անվտանգ է. «Վերադարձեք հայրենիք և ձեր ասելիքը այստեղ՝ դատարանի դահլիճներում, ասեք ՀՀ քաղաքացիներին»:
Մանրամասները՝ տեսանյութում: