Thursday, 25 04 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա

Մոսկվան հրաժարվեց ՀԱՊԿ-ից. նոր հնարավորություն Հայաստանի համար

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Բաքու կատարած այցի ընթացքում անդրադարձել է Հայաստանի վարչապետի բարձրացրած խնդրին՝ Ադրբեջանին զենք չվաճառելու և փաստորեն, այսպես ասած, ռազմատենչությունը չխրախուսելու առումով: Դրա վերաբերյալ հարցին, որ նրան հղվել է Բաքվում, ՌԴ արտգործնախարարը պատասխանել է, որ ռազմա-տեխնիկական գործակցությունն Ադրբեջանի հետ ՌԴ ռազմավարական գործընկերության կարևոր բաղկացուցիչ է, և իրենք դա անում են միջազգային իրավունքի բոլոր նորմերին համապատասխան:

Միևնույն ժամանակ Լավրովը ասել է, թե դա անում են նաև հաշվի առնելով ուժերի բալանսը ռեգիոնում և կայունության անհրաժեշտությունը: Այլ կերպ ասած, Ռուսաստանի արտգործնախարարը փաստորեն նշում է, որ ամեն ինչ հաշվի են առնում Ադրբեջանին սպառազինություն վաճառելիս, բացի Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունից, դրանից բխող պարկեշտությունից: Որովհետև խնդիրն այն չէ, որ Ռուսաստանը որևէ միջազգային իրավունքի նորմ է խախտում Ադրբեջանին մահաբեր սպառազինություն վաճառելիս:

Խնդիրն այն է, որ Ռուսաստանը խախտում է դաշնակցային տրամաբանությունը, ընդ որում՝ ոչ միայն երկկողմ, այլ նաև բլոկային: Ի վերջո, հարկ է հիշել, որ Նիկոլ Փաշինյանը հարցը բարձրացրել էր օրերս ՀԱՊԿ պետությունների ղեկավարների բիշքեկյան հավաքի ընթացքում: Այլ կերպ ասած, Նիկոլ Փաշինյանը դրել էր հարցը ՀԱՊԿ բլոկային տրամաբանության համատեքստում: Եվ ուրեմն, Սերգեյ Լավրովը Ադրբեջանում իր պատասխանով պարզապես հերքում է ՀԱՊԿ բլոկային տրամաբանությունը, գործնականում հրաժարվում ՀԱՊԿ կոչվող բլոկից: Առերևույթ, դա Հայաստանի վարչապետի բարձրացրած խնդրի անտեսում է, մերժում, պատասխան՝ որ վաճառել ենք և վաճառելու ենք: Միաժամանակ, իհարկե, կարևոր է, երբ նա խոսում է այսպես ասած՝ հավասարակշռության մասին: Իհարկե, դրա մասին էին խոսում նաև Ապրիլյան պատերազմից առաջ՝ հինգ միլիարդ դոլարի սպառազինություն վաճառելիս և փաստացի պատերազմը ռազմական և քաղաքական իմաստով հովանավորելիս: Բայց պարզվեց, որ գործնականում չկա խոսք որևէ հավասարակշռության մասին, և Ռուսաստանն ուղղակի խախտել է որևէ հավասարակշռություն:

Պատերազմից հետո, իհարկե, Մոսկվան ստիպված էր Հայաստանի ուղղությամբ կատարել որոշակի ռևերանսներ: Հեղափոխությունից հետո էլ խոսվում է ռազմա-տեխնիկական նոր բնույթի գործակցության մասին: Սակայն, մեծ հաշվով, ռուսական քաղաքականության հավասարակշռության հարցը մնում է բաց, որովհետև գործնականում այդ հավասարակշռությունը կատարվում է այսպես ասած՝ Հայաստանի հաշվից հանելով ինչ-որ բան՝ տվյալ դեպքում Դաշնակցությունը: Մյուս կողմից, Հայաստանն էլ, թերևս, իր գլխից կամ մտքից պետք է հանի այն, որ Ռուսաստանը դաշնակից է, կամ դաշնակից է ՀԱՊԿ-ը: Դա, իհարկե, չի նշանակում, որ պետք է մերժել Ռուսաստանին կամ ՀԱՊԿ-ին: Պարզապես պետք է իրականությունը գնահատել ինչպես որ այն կա, և հետևաբար դիտարկել աշխատանքի անհրաժեշտությունը թե՛ Ռուսաստանի, թե՛ ՀԱՊԿ ուղղությամբ: Առավել ևս, որ Լավրովի կամ համանման՝ թվում է թե մերժողական արձագանքները Հայաստանի համար իրականում բացում են այդ հարթակներում աշխատանքի ավելի լավ ու անկաշկանդ հնարավորություն, նկատի առնելով աշխարհաքաղաքական իրողությունների խորքային տրամաբանությունն ու միտումները և դրանցում Հայաստանի դերի առանձնահատկությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում