Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Ազգային ժողովում սկսվում է հերթական քառօրյա նիստը:
«Սերժ Սարգսյանը և նախորդ ռեժիմը մասնավոր սեկտորում աշխատողներին հասցրել են ստրուկի կարգավիճակի, նրանք ընդհանրապես պաշտպանված չեն եղել: Եթե պետական կառույցում աշխատողները կարող էին դիմել ՄԻՊ-ին, ապա մասնավորում աշխատողները այդ իրավունքից զրկված են եղել»,- Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցի քննարկմանը հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը՝ իր խոսքն ուղղելով ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանին:
Նրա խոսքով՝ շատ կարևոր է Աշխատանքի տեսչության վերականգնումը. «Մասնավոր սեկտորում աշխատողներ, այսուհետ ձեր իրավունքները պաշտպանված են լինելու»:
Մանրամասները՝ տեսանյութում: