Tuesday, 16 04 2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
Պետությունից թաքցված շուրջ 50 մլն դրամի հարկն ամբողջությամբ վճարվել է
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նախարարությունում իրականացված խուզարկությանը
19:50
Կոպենհագենում 17-րդ դարի Ֆոնդային բորսայի շենքում հրդեհ է բռնկվել
19:40
Ֆիլիպիններում իրավապահներն ավելի քան երկու տոննա մետամֆետամին տեսակի թմրանյութ են առգրավել
Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունը
19:20
Ճապոնիան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:50
Բայդենն ու կինը 620.000 դոլար են աշխատել
18:50
Կուբան կոչ է արել ԱՄՆ-ին՝ թուլացնել պատժամիջոցները
Մեկ տարում միայն մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին
ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի հետ գործարքի կետերը
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասին
18:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քննարկել Կիևին օգնելու առանձին օրինագիծ
18:10
Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում
Դուք կապիտուլյացիոն կոալիցիա եք. ինքներդ եք դա ընդունել. Ալեքսանյանն` ընդդիմությանը
Մեր հարևանների անվտանգությունը, մեր անվտանգությունն է. երկխոսությունն է լավագույն լուծումը
Պատերազմը շան նման է` որքան նրանից վախենում ես, այնքան նա քեզ մոտ է գալիս
Երկակի ստանդարտների քաղաքականությամբ չես կարող տարածաշրջանում խաղաղություն բերել
ՀՀ-ն առավել ջանք չի գործադրել բանակցություններում. Ադրբեջանը առարկության համար 3 փաստարկ ունի
«Արմմոնո» փառատոնը խոսում է երազանքների մասին. ազատագրում է փակ դռներից
ԱԺ ՄԻՊ նիստում հաստատվեց 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը դատապարտող նախագիծը

Այո՛, հայ-ռուսական հարաբերություններում կան դրական փոփոխություններ, բայց Մոսկվայում շատ լավ են հիշում՝ ով ով է եղել մինչև իշխանափոխությունը

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ հեղափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերություններում դրական ուղղությամբ էական փոփոխություններ են եղել.«Երբ որ մենք այս հարցերը բարձրացնում ենք և քննարկում ենք մեր գործընկերների հետ, ես համոզված եմ, որ դա իր արտացոլումն է գտնելու հետագայում նաև իրենց վարքագծի մեջ: Եվ նաև հայ-ռուսական հարաբերությունների այն դինամիկան, որը վերջին, կարելի է ասել, մեկ տարվա ընթացքում կա, նույնիսկ՝ այս տարվա վերջին մի քանի ամիսների ընթացքում՝ տեղյակ եք, որ օգոստոսին Հայաստան է ժամանել իմ գործընկերը՝ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը, այնուհետև Հայաստան է ժամանել նաև Ազգային ժողովի նախագահի գործընկերը, դրան հետևեց նաև Ռուսաստանի պաշտպանության նախարարի այցը, այնուհետև՝ Արտաքին գործերի նախարարի այցը, և կարծում եմ՝ հայ-ռուսական հարաբերություններում շատ դրական դինամիկա արձանագրվեց, մենք ֆիքսեցինք, որ կարողացել ենք առաջ գնալ և ունենալ զգալի հաջողություններ, և այս այցերը նաև ֆիքսել են էդ հաջողությունները»-հայտարարել է Գրիգորյանը։

http://medialab.am/cache/3cc2aff7-14970-1000x708-100-scale.jpg

Ըստ նրա՝ այսպիսի հարաբերությունները նաև թույլ են տալու, որպեսզի հարցերը ավելի բաց, անկաշկանդ մթնոլորտում քննարկվեն  և գտնվի այս իրավիճակի լուծում.«Որովհետև ես համոզված եմ, որ միանշանակ, քանի որ Ռուսաստանը ներկայություն ունի Սիրիայում, «Իսլամական պետության» ցանկացած հավելյալ տեղ դիրքավորումը Ռուսաստանի անվտանգության համար մարտահրավեր է, և սա միասնական մարտահրավեր է, և այս միասնական մարտահրավերում մեր շահերը միանշանակ համընկնում են, և համոզված եմ, որ մենք ինչպես Սիրիայում ենք գործել և քննարկել ենք համատեղ գործողությունները՝ գիտեք, որ Սիրիայում ունենք հումանիտար օգնություն, դա նաև իր արտացոլումը կգտնի այլ ուղղություններում մեր հարաբերություններում»։

https://www.aysor.am/news_images/528/1581376_1/81.thumb.jpg

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեջբերեց Պետդեպի արձագանքը Սիրիա հումանիտար զորք ուղարկելու մասին ԱԽ քարտուղարի հայտարարությանը.«Միացյալ Նահանգների դիրքորոշումն այդ հարցի շուրջ հայտնի է և եթե Անվտանգության խորհրդի քարտուղարը կարծում է, որ հումանիտար առաքելության խումբ ուղարկելուց հետո հայ-ռուսական հարաբերություններն ավելի են խորացել և զարգացել, ապա ես կարծում եմ, որ իրավիճակին պետք է գլոբալ գնահատական տրվի ու պետք է ավելի գլոբալ նայել»։

Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ Արմեն Գրիգորյանի դիտարկումներին, Սուրեն Սարգսյանը հիշեցնում է՝ մինչ պաշտոնը ստանձնելը  նա Հայաստանի ամենահակառուս քաղաքական ակտիվիստներից մեկն էր.«Նույնիսկ իր հարցազրույցներում պնդում էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երկարատև պաշտոնավարումը Ռուսաստանի զարգացումը տասնյակ տարիներով հետ է գցում։ Ինձ համար շատ հետաքրքիր է լսել՝ արդյոք նրա կարծիքն այս պահի դրությամբ փոխվել է  թե ոչ։ Այսինքն՝ արդյոք շարունակում է կրել իր այդ սկզբունքային դիրքորոշումը, թե արդեն պաշտոնից ելնելով նա հարմարվել է ներկայիս իրողության հետ»։

Ըստ մեր զրուցակցի՝ հայ-ռուսական հարաբերություններում կան դրական տեղաշարժեր  այն առումով, որ Ռուսաստանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև երկխոսությունն այդուհանդերձ կայացել է։ Իսկ ինչ վերաբերում է Անվտանգության խորհրդի քարտուղարին, ապա շարունակում եմ պնդել, որ Ռուսաստանում նրա նկատմամբ  վստահություն չկա և որքան էլ նրա գործընկերները հանդիպում են իր հետ արարողակարգային կամ այլ բնույթի հանդիպումների ժամանակ, դա բացարձակ չի նշանակում, որ նրանք Անվտանգության խորհրդի քարտուղարին վստահում են՝ հաշվի առնելով նրա հակառուսական և պրոսորոսական անցյալը»։

Սուրեն Սարգսյանն ընդգծում է՝ երբ Հայաստանում նոր էր տեղի ունեցել իշխանափոխությունը, բնականաբար Ռուսաստանում որոշակի մտահոգություն ու անհանգստություն կար.«Եվ դա բնական է բոլոր ռազմավարական դաշնակիցների համար, քանի որ երբ ներքաղաքական իրավիճակ է փոխվում և իշխանության են գալիս ուժեր, որոնք այնքան էլ ծանոթ չեն եղել դաշնակից պետության ղեկավարության հետ, բնականաբար որոշակի ժամանակ պետք էր՝ վերականգնելու վստահությունը, հավատը։ Այս առումով ՀՀ իշխանությունները՝ մասնավորապես վարչապետը, Պաշտպանության և Արտաքին գործերի նախարարները այդ աշխատանքը տարել են ու հասել են մի մակարդակի, երբ այդ պաշտոնյաները Մոսկվայում ընդունվում ու ընկալվում են։ Իհարկե սա վերաբերում է բարձր մակարդակին, բայց բնական է, որ կան ու շարունակելու են Հայաստանում լինել ոչ  բարձր մակարդակի պաշտոնյաներ, ում Ռուսաստանում վերապահումով են մոտենում՝ հաշվի առնելով նրանց քաղաքական ու հասարակական գործունեությունը մինչ պաշտոն ստանալը։ Այնպես, որ Ռուսաստանում շատ լավ հասկանում են, թե Հայաստանում ով ով է, ով ինչ է եղել մինչ պաշտոն ստանալը և ով երբևէ իր դիրքորոշումը կփոխի միայն հայտարարությունների տեսքով»։

Միջազգայնագետի դիտարկմամբ՝ իշխանափոխությունից հետո սա հայ-ռուսական հարաբերությունների առաջին փուլն է, որի ընթացքում ամենակարևորը տեղի է ունեցել.«Ձևավորվել է  փոխվստահություն, աշխատանքային նորմալ բարիդրացիական հարաբերություններ։ Նաև կարևոր ձեռքբերում է այն, որ Հայաստանը հայտարարեց, որ որևէ նպատակ չունի դուրս գալ ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից, ինչպես նախկինում պնդում էին մեր այսօրվա իշխանությունները՝ ընդդիմություն եղած ժամանակ։ Իհարկե այս հայտարարությունները դրական լիցքավորում են հայ-ռուսական հարաբերություններին և դա կազդի երկկողմ հարաբերությունների վրա, ընդամենը ժամանակի հարց է»,-եզրափակեց Սուրեն Սարգսյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում