Էս ճանապարհը ամենամեծ գլոբալ հարցն էր մեր գյուղի համար, դրա համար դիմեցինք վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու հիմա տեսնում ենք արդյունքը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Արարատի մարզի Սիս գյուղի 10-ամյա բնակիչ Սամվել Հովհաննիսյանը, ում շնորհիվ էր, որ բարձրաձայնվեց եւ լուծվեց գյուղի ասֆալտապատման հարցը:
«Էնքան մեծ խնդիր էր էդ ճանապարհը մեզ համար, որ բոլոր գյուղացիներն ասում էին՝ դիմենք վարչապետին: Ես էլ լսեցի, ասեցի: Պարոն վարչապետն ճանապարհը սարքեց ու վերջ, մնացածը մենք մեր գյուղով պետք է անենք, մեր երազած գյուղը ստեղծենք: