Thursday, 25 04 2024
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում

ԱԱԾ և ոստիկանության ղեկավարների ճակատագիրը

Ազգային Ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովը դեմ է քվեարկել «Լուսավոր Հայաստան» կուսակցության օրինգածին, որով կառավարությունը ստանում էր ԱԱԾ և ոստիկանության պետերին այսպես ասած համակարգից դուրս կադրերից նշանակելու հնարավորություն: Հետաքրքիրն այն է, որ օրինագիծը առաջին ընթերցմամբ ընդունվել էր և այդ ժամանակ ստացել մեծամասնության հավանությունը, իսկ երկրորդ ընթերցմանն ընդառաջ փաստորեն ստանում է պետաիրավական հարցերի հանձնաժողովի բացասական գնահատականը: Ինչո՞վ է պայմանավորված մեծամասնության շրջադարձը:

Կառավարող մեծամասնությունը հրաժարվո՞ւմ է ԱԱԾ և ոստիկանության պետերին քաղաքական հարթությունից նշանակելու մտադրությունից, թե՞ կան հարցեր, որոնք գտնվում են նույն մեծամասնության տարբեր խմբերի փոխհարաբերության տիրույթում, կամ հարցը վերաբերում է մեծամասնության՝ Լուսավոր Հայաստանի հանդեպ վերաբերմունքին: Մասնավորապես, նախօրեին պետաիրավական հարցերի նույն հանձնաժոովում Լուսավոր Հայաստանը դեմ է արտահայտվել ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի մասին օրինագծին, որ ներկայացնում է կառավարությունը:

Արդյո՞ք «Լուսավոր Հայաստան»-ի օրինագծին դեմ քվեարկելը մեծամասնության պատասխանն է ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակների մասին օրենքին «Լուսավոր Հայաստան»-ի մոտեցմանը: Թե՞ կառավարությունը բացասական արձագանքներ է ստացել իրավական համակարգից, մասնավորապես ԱԱԾ-ից և ոստիկանությունից, քաղաքական ղեկավարներ ունենալու հեռանկարից դժգոհության տեսքով և որոշել է զերծ մնալ այդ համակարգերի հետ կոնֆլիկտի տանող քաղաքական գործընթացից:

Չի բացառվում ընդհուպ այն, որ այդ կառույցներում տեղեկություններ են եղել շատ կոնկրետ գործիչների նշանակման հնարավորության առնչությամբ, ինչն էլ առաջացրել է ավելի մեծ դժգոհություն: Միևնույն ժամանակ, նույն համատեքստում պետք չէ բացառել և այն, որ քաղաքական դեմքի նշանակման հարցը կառավարությունը դիտարկել է ԱԱԾ և ոստիկանության պետերի փոփոխության որոշումների համատեքստում: Պետք է նկատել, որ Լուսավոր Հայաստանի օրինագիծը խորհրդարանում մեծամասնության հավանությանն առաջացավ ոստիկանապետի և ԱԱԾ պետի փոփոխության շրջանում, այդ օրերին փաստորեն շրջանառության մեջ դնելով քաղաքական ղեկավարի նշանակման հնարավորությունը: Պետք չէ բացառել, որ այդ համատեքստում կառավարությունը պարզապես զսպեց հեռացող ղեկավարների հնարավոր սաբոտաժային քայլեր, որ կարող էին կիրառվել համակարգում յուրային խմբերի միջոցով: Իհարկե պետք է սպասել, թե ի վերջո «Լուսավոր Հայաստանի» ներկայացրած օրինագիծը ինչ ամբողջական ճակատագիր կունենա և ինչպիսին կլինի խորհրդարանի մեծամասնության վերջնական որոշումը, հասկանալու համար, թե ինչ շարժառիթներ կան ներկայումս նշմարված փոփոխության խորքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում