Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Ազգային ժողովում սկսվում է հերթական քառօրյա նիստը: Այժմ քննարկվում է Պետական տուրքի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
«Ունե՞ք տեսլական նպաստելու ազգային մեծ ավիաընկերության զարգացմանը, որովհետև մտավախություն կա, որ լոուքոսթերները ինչ-որ իմաստով կարող են խոչընդոտ լինել այդպիսի ավիաընկերության զարգացմանը»,- իր ելույթում հայտարարեց պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ իր խոսքն ուղղելով Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանին:
Նա նշեց, որ հիմնական մրցակիցը շարունակում է մնալ «Աերոֆլոտը», որտեղ ռուսական օդակայաններում կայանելու հարցերը օրով են հաշվարկվում, իսկ Հայաստանում՝ ժամավճարով: «Ի՞նչ աշխատանքներ եք տանում մենաշնորհային դիրք ունեցող ՀՀ օդակայանների վերաբերյալ, որովհետև ավիաընկերության զարգացման հիմնական խոչընդոտը օդակայաններն են ու դրանց վարձերը»,- հավելեց Արման Բաբաջանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: