Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Ազգային ժողովում սկսվում է հերթական քառօրյա նիստը: Այժմ քննարկվում է Պետական տուրքի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
«Ես չեմ հասկանում՝ զբոսաշրջությունը առաջնային ուղղություն հայտարարած երկիրը ի՞նչ գործ ունի օդի տուրքի հետ»,- իր ելույթում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ լուծումը պետական տուրքի վերացումն է և հավասար պայմանների ապահովումը բոլոր ուղղություններով. «Որոշակի ժամանակ անց տուրքից ընդհանրապես պետք է հրաժարվել»:
Մանրամասները՝ տեսանյութում: