«Ինձ համար տարակուսելի է, որ այս պատահարը Դաշնակցությունը փորձում է փաթեթավորել ընդհանուր մթնոլորտի մեջ, որը նման է դիակապտության: Ես կարծում եմ, որ Դաշնակցությունը չէ, որ ինչ -որ մեկից պետք է քաղաքական գնահատական պահանջի, այլ իրենք իրենց անցած ուղուն պետք է քաղաքական գնահատական տան»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը:
Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն հայտարարություն է տարածել՝ պահանջելով, որ ՀՀ իշխանությունները քաղաքական գնահատական տան Պռոշյանի պանթեոնում տեղի ունեցածին: