Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Արցախում նման դեպք չի եղել, երբ մրցակիցներից մեկը մյուսին նման մակարդակով է պատասխանում ու գոտկատեղից ներքև հարված հասցնում

Նախընտրական քարոզարշավը դեռ պաշտոնապես չմեկնարկած՝ Արցախում  բուռն քաղաքական գործընթացներ են ծավալվում։ Հայտնի է, որ 2020 թվականի ապրիլին նույն օրը կայանալիք խորհրդարանական և նախագահական ընտրություններին մասնակիցների ցանկը շատ մեծ է, ինչը թույլ կտա այս ընտրությունները համարել ժողովրդավարական և մրցակցային։ Օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը հանդիպում ունեցան ընտրություններին իրենց մասնակցության մասին հայտարարած մի քանի թեկնածուների հետ՝ Արայիկ Հարությունյանի, Մասիս Մայիլյանի, Աշոտ Ղուլյանի, ինչպես նաև  Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի հետ։

Զուգահեռ հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում հեռակա բանավեճի տիրությում՝ Վիտալի Բալասանյանի և Արայիկ Հարությունյանի միջև։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, քաղաքագետ Վահրամ Աթանեսյանի հետ։

– Պարոն Աթանեսյան, ինչպե՞ս եք գնահատում վարչապետի, Արցախի նախագահի հանդիպումը ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած թեկնածուների հետ։ Նախկինում մենք նման մոտեցում չենք տեսել, ինչքանո՞վ է կարևոր նման հանդիպման փաստը։

Նախկինում նման քննարկումները երևի թե ինկոգնիտո էին անցնում, բայց որ քննարկումներ լինում էին՝ կասկածել պետք չէ։ Ես դրական եմ համարում այն փաստը, որ նման քննարկումներն այժմ հրապարակային են անցնում, և հանրությունը իրազեկվում է այդ մասին։ Հասարակությունը, ապագա ընտրողը ականատես է լինում, որ ՀՀ վարչապետը, Արցախի նախագահը հանդիպում են ընտրությունների ամենահավանական թեկնածուների հետ և գալիս են պայմանավորվածության, որ ընտրությունները պետք է լինեն մրցակցային, ազատ, արդար և թափանցիկ։ Կարծում եմ՝ այս հարցերի շուրջ են եկել պայմանավորվածության։

Այստեղ մի նրբություն էլ կա. հանդիպմանը ներկա է եղել նաև Դաշնակցության տեղական ներկայացուցչության ղեկավարը՝ ԿԿ ներկայացուցիչը, ինչը թույլ է տալիս երկու ենթադրություն անելու. կա՛մ առաջիկայում նա էլ առաջադրվելու է Դաշնակցության կողմից նախագահի թեկնածու, կա՛մ կողմերը եկել են պայմանավորվածության, որ ապագա իշխանության մեջ Դաշնակցությունն այնուամենայնիվ պետք է տեղ ունենա։

– Իսկ հանդիպման կազմը ինչո՞վ է պայմանավորված, նրանք ամենաֆավորի՞տ թեկնածուներն են՝ ըստ Ձեզ։

Կարող ենք հասկանալ, որ Հայաստանի և Արցախի գործող իշխանությունները Արցախի ապագա նախագահ են տեսնում այդ երեք գործիչներից մեկին։ Արդեն ակնհայտ է, որ այս երեք թեկնածուներից մեկը Հայաստանի վարչապետի ու Արցախի նախագահի կողմից դիտարկվում է որպես Արցախի ապագա նախագահ։ Թե ով կլինի՝ ցույց կտան ապագա ընտրությունները։ Ես իմ անձնական կարծիքը մի քանի անգամ հայտնել եմ. մեկնարկային ամենամեծ ու ամենալուրջ հնարավորություններն ունի Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը։

– Ինչո՞վ է պայմանավորված Արայիկ Հարությունյանի ու Վիտալի Բալասանյանի վերջին օրերի այս հեռակա բանավեճը։ Ի՞նչ միտումներ եք տեսնում, բյուջեն մսխելու վերաբերյալ Բալասանյանի այս մեղադրանքները հիմա հնչեցնելը ինչո՞վ է պայմանավորված։

Դա տգեղ է։ Ես խնդիրը դիտարկում եմ այն կտրվածքով, որ Վիտալի Բալասանյանը 2005 և 2010 թվականներին եղել է Արցախի ԱԺ պատգամավոր։ Արայիկ Հարությունյանը վարչապետ է նշանակվել 2007 թվականի սեպտեմբերին։ Եվ երբ Արայիկ Հարությունյանը որպես կառավարության ղեկավար Ազգային ժողով է բերել ծնելիության և բազմազավակության խթանման պետական ծրագիր, 2008, 2009, 2010 թվականների բյուջեն, երբ հաշվետվություն էր տալիս բյուջեի տարեկան կատարողականի մասին,  պարոն Բալասանյանը ինչո՞ւ չհնչեցրեց մի հարց, ինչո՞ւ մի փաստ չմատնանշեց, որ այդ գումարները մսխվում են։ Ի վերջո՝ Վիտալի Բալասանյանը 2012 թվականին եղել է նախագահի թեկնածու, ինչո՞ւ իր քարոզարշավի ժամանակ այդ և այլ խնդիրներով չի թիրախավորել Բակո Սահակյանին, չէ՞ որ նրա մրցակիցն էր։ Ի վերջո՝ պարոն Վիտալի Բալասանյանը վերջին երկու տարիներին եղել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար, իսկ նրա այսօր բարձրացրած հարցերը հենց անվտանգության հարցեր են, չէ՞ր  կարող նա ի պաշտոնե այդ հարցերը բարձրացնել, պահանջեր ստեղծել հանձնաժողով, երբ նա Անվտանգության խորհրդի քարտուղար էր, իսկ Արայիկ Հարությունյանը՝ պետնախարար։ Ես այն կարծիքին եմ, որ փաստեր պարզապես չեն  եղել, հակառակ պարագայում նա ի պաշտոնե կբարձրացներ խնդիրը ու կպահանջեր պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Պարոն Բալասանյանը նման հայտարարություն արել է այն բանից հետո, երբ «Ազատ հայրենիք» կուսակցության մամլո խոսնակը ֆեյսբուքյան գրառում է կատարել ու քննադատել «Արդարություն» կուսակցության համագումարում Վիտալի Բալասանյանի ելույթի այն հատվածը, որտեղ նա գրեթե պետական գաղտնիքներ է  հրապարակել՝ կապված զորակոչային ռեսուրսների, պահեստազորի հետ։ Ֆեյսբուքյան այդ գրառմանը նման մակարդակով պատասխանելը ուղղակի տգեղ և նախադեպը չունեցող երևույթ է։ Արցախում նման դեպք չի եղել, երբ մրցակիցներից մեկը մյուսին նման մակարդակով է պատասխանում ու գոտկատեղից ներքև հարված հասցնում։

– Ինչո՞ւ Բալասանյանը ներկա չէր այդ հանդիպմանը, սրանով վարչապետն ու Արցախի նախագահը նրան լուսա՞նցք մղեցին։

– Ես չեմ պատկերացնում Վիտալի Բալասանյանի ներկայությունը մի հանդիպման, որի կազմակերպիչներից մեկը ՀՀ վարչապետն է, ում հասցեին Վ. Բալասանյանը օրը երեքանգամյա ռեժիմով չափից դուրս վիրավորական հայտարարություններ է անում։ Գուցե հրավիրել են ու չի՞ մասնակցել. սա էլ է տարբերակ։ Բայց ընդհանուր մթնոլորտը գնահատելով՝ չեմ պատկերացնում, որ ՀՀ վարչապետը կարող է երկխոսել Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղարի հետ։ Գիտեք՝ ես չեմ բացառում, որ Արցախի քաղաքական գործիչը կարող է և նաև պետք է քննադատական կեցվածք ունենա, բայց ինձ համար արտառոց է, թե ինչու է այդ քննադատությունը հասցեագրվում Հայաստանի վարչապետին և ոչ, ասենք, Արցախի նախագահին, չէ՞ որ պարոն Բալասանյանը պատրաստվում է  ընտրվել Արցախի նախագահ, նա Հայաստանի վարչապետի թեկնածու չէ։ Նա իր ասելիքը պետք է կառուցի ներարցախյան իրողությունների վրա՝ արվել է  այսքան, չի արվել այսքան, ես կանեմ այսքան, այսքան չկատարվածի համար այսինչ քաղաքական գործչին եմ պատասխանատու համարում։ Ահա այն շրջանակը, որտեղ պետք է տեղավորվի Արցախի նախագահի թեկնածուի խոսքը, անկախ այն բանից՝ դա Վիտալի Բալասանյանն է, թե  ուրիշ մեկը։ Ես չեմ ասում, թե ՀՀ վարչապետն անձեռնմխելի թեկնածու է, ինքս էլ մամուլում հոդված եմ հրապարակում և քննադատություն եմ ներկայացնում Փաշինյանի այս կամ այն քայլի կապակցությամբ, բայց այդ քննադատությունը պետք է տրամաբանության մեջ լինի և հետո՝  ես Արցախի նախագահի թեկնածու չեմ։ Նոնսենս է. մի կողմից՝ պարոն Բալասանյանն ասում է, թե Արցախն ինքնուրույն սուբյեկտ է, Արցախի անկախությունը անձեռնմխելի է, ոչ ոք իրավունք չունի ասելու, թե Արցախը պետք է միավորվի Հայաստանին, մյուս կողմից՝ իր ամբողջ քննադատական սլաքներն ուղղում է Հայաստանի վարչապետի վրա։ Քննադատի՛ր քո մրցակիցներին՝ ծրագրային դրույթներով, քարոզի՛ր քոնը առանց վիրավորելու մարդու արժանապատվությունը և մանավանդ առանց հերյուրանքներ տարածելու։ Իսկ  բյուջեն մսխելու մասին Բալասանյանի գրասենյակի  հայտարարությունը պարզապես զրպարտություն է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում