Thursday, 25 04 2024
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան

Անցումային փուլը չենք հաղթահարել. Հասունացել է Հայաստանի անվտանգության ռազմավարություն ունենալու պահը

Անցյալ շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության մշակման աշխատանքային խմբի նիստը, որի ընթացքում Ն. Փաշինյանը խոսել է ԱԱԾ ռազմավարության և ընդհանրապես ռազմավարական մոտեցման մասին:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին «Մուդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը:

Վարչապետի կարծիքով՝ հեղափոխության անցումային փուլը կարելի է համարել ավարտված, ըստ նրա՝ շատ կարևոր են նախորդ 1.5 տարվա պրոցեսները՝ թե՛ տնտեսության ոլորտում, թե՛ արտաքին քաղաքական ոլորտում, թե՛ Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային գործընթացում, թե՛ քաղաքական կյանքի և ժողովրդավարական արժեքների և ինստիտուտների առումով. «Դրանք ցույց են տվել մեր ռազմավարական պատկերացումների մրցունակությունը կամ դրանց համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության ազգային և պետական շահերին: Եվ հիմա եկել է մի շրջան, երբ մենք մեր ռազմավարությունները պետք է որպես ինստիտուցիոնալ փաստաթղթեր դնենք մեր հետագա գործունեության հիմքում»:

Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Արա Պապյանը նշեց, որ, իր կարծիքով, հեղափոխության անցումային փուլը չենք անցել. «Պետք է հիշեցնեմ, որ հեղափոխության ընթացքում տրվել են խոստումներ Ընտրական օրենսգրքի փոփոխություններ, Կուսակցությունների մասին օրենքի փոփոխություններ և սահմանադրական փոփոխություններ իրականացնելու մասին, սակայն այդ երեք կարևորագույն փաստաթղթերից որևէ մեկը փոփոխության չի ենթարկվել, հետևաբար հեղափոխության անցումային փուլը չենք կարող համարել անցած: Իսկ այն, որ ռազմավարական նոր հայեցակարգ պետք է մշակել, անշուշտ, անհրաժեշտ է»:

Միքայել Զոլյանի խոսքով՝ 12 տարի չունենք ազգային անվտանգության նոր ռազմավարություն, որի պատճառներից մեկն այն է, որ դա ինքնիշխան պետության գործառույթ է. «Եթե պետությունը կախված է դրսի ուժերից, չի կարող ազգային անվտանգության ռազմավարություն ունենալ, որովհետև այդ դեպքում իշխանության գործողությունները միշտ չէ, որ թելադրվում են երկրի շահերով, այլ հաճախ թելադրվում են դրսի ուժերի կողմից: Հայաստանը հեղափոխությունից առաջ կախված էր մի քանի բևեռներից և, որպես պետություն, ինքնիշխան որոշումներ չէր կարողանում կայացնել. ավելի կարևոր էր դրսից զանգը, քան ՀՀ քաղացիների շահերը»: Պատգամավորը նաև ընդգծեց, որ այսօր արդեն կարող ենք մտածել մեր ռազմավարական շահերի մասին. «Հասունացել է ազգային անվտանգության և այլ ոլորտներում ռազմավարություններ ընդունելու փուլը, բայց չպետք է շտապել»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում