Լուրեր
Չգիտեմ կա՞ քարոզ, թե՞ ոչ, բայց Հայաստանում կա ատելության խոսք. Արամ Անանյան
  • 11:49
  • 2019-12-03
  • Դիտումներ՝ *

«Մամուլի հետ սուրճ» հաղորդման դեկտեմբերի 3-ի հյուրը «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանն է։

Մեր զրուցակին անդրադարձավ մամուլի խնդիրներին։ Անանյանը համաձայնեց նաև այն դիտարկումներին, որ Հայաստանում այժմ կա ատելության խոսք.«Չգիտեմ կա՞ քարոզ, թե՞ ոչ, բայց կա ատելության խոսք, ինչը լավ չէ։Ֆիզիկայի օրենքները նաև հասարակության վրա են տարածվում, սրացումները միակողմանի չեն լինում, ինչ-որ պահի բոլոր կողմերի վրա պետք է անդրադառնա։ Սա հանրային քննարկման դիսկուրսում առարկայական քննարկման բացակայության պատճառ է»։

Միևնույն ժամանակ Անանյանն ընդգծեց.«Եթե դիտարկենք մամուլը որպես քաղաքական պրոցեսի սպասարկման գործիք՝ իրավիճակը շատ չի փոխվել»։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

  • Դիտումներ՝ *