Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Ազգային ժողովում սկսվում է հերթական քառօրյա նիստը: Այժմ քննարկվում է Պետական տուրքի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
«Օդի տուրքից ազատման արտոնության նպատակն է խթանել նոր ուղղություններ, որոնք չեն սպասարկվել վերջին 12 ամիսների ընթացքում: Արտոնություն ստանալուց հետո ավիաընկերությունները իրենց չվերթները պետք է իրականացնեն ամբողջ տարվա ընթացքում՝ ոչ միայն ամռանը, այլև ձմռանը»,- հայտարարեց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը՝ հավելելով, որ արտոնությունը տրվում է 3 տարի ժամանակով:
Նրա խոսքով՝ արդյունքում ուղևորահոսքը կաճի 300 հազար ուղևորներով, միլիոնավոր դոլարներ կվճարվեն պետբյուջե հարկերի տեսքով:
«Շուտով կարող է շուկա մուտք գործել հայկական նոր ավիաընկերություն, և կբացվի 200 նոր աշխատատեղ»,- հավելեց Քաղավիացիայի կոմիտեի նախագահը:
Մանրամասները՝ տեսանյութում: