Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Ազգային ժողովում սկսվում է հերթական քառօրյա նիստը: Այժմ քննարկվում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված՝ Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Պարոն Մարուքյան, սա այն բացառիկ դեպքերից է, երբ ես ձեզ հետ համաձայն եմ, բայց չէի՞ք կարող այնպես անել, որ Սահմանադրության հետ հակասություն չառաջանար, կարելի էր ավելի լավ գրել օրենքը՝ ձեր խմբակցությունում շատ իրավաբաններ կան»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: