Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Ազգային ժողովում սկսվում է հերթական քառօրյա նիստը: Այժմ քննարկվում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված՝ Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Ես մշտապես լինելու եմ սահմանադրական սովորույթների ձևավորման ջատագով. խորհրդարանական երկրի համար դրանք շատ կարևոր են: Համակարգում կարող են ձևախեղումներ առաջանալ»,- հայտարարեց պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ պարզաբանելով, թե ինչու է այս օրինագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելուց հետո մերժվել հանձնաժողովում:
Նրա խոսքով՝ չպետք է միջամտել գործադիրի աշխատանքին:
Մանրամասները՝ տեսանյութում: