Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Ազգային ժողովում սկսվում է հերթական քառօրյա նիստը: Այժմ քննարկվում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված՝ Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Ինչպես նշեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ նախագիծը 1-ին ընթերցման ժամանակ բուռն քննարկվել է և ընդունվել. «Սակայն երեկ պետաիրավական հանձնաժողովը դեմ քվեարկեց նախագծին, զարմանալիորեն»:
Նրա խոսքով՝ անվտանգության սեկտորի այն հատվածը, որը սրբորեն պաշտպանվում էր նախորդ իշխանության կողմից, շարունակում է պաշտպանվել նաև այսօրվա իշխանությունների կողմից. «Դա լավ բանի չի տանի»:
Մանրամասները՝ տեսանյութում: