Wednesday, 24 04 2024
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է

Սերժ Սարգսյանի եղբոր հովանավորած գյուղապետը խլել է քաղաքացու վարձակալած հողը

«Առաջին լրատվական»-ի խմբագրություն դիմած քաղաքացին՝ Արմեն Կարագյոզյանը, պատմում է, թե ինչպիսի անարդարությունների է բախվել, երբ վերջին տարիներին ընդամենը զբաղվել է հողագործությամբ։

Մեր զրուցակիցը Սյունիքի մարզի Սիսիանի շրջանից է ։

«Ես 25 տարով 50 հա վարձակալած հող ունեի Նորավան համայնքում, 2001 թվականից մինչև 2013 թվականը զբաղվել եմ դրա մշակությամբ՝ առանց որևէ խոչընդոտի։ 2012թ․ իմ որդին՝ Դավիթը, ժամկետային զինծառայության ընթացքում ստացավ հաշմանդամություն։ Մեր ողջ գումարը ծախսվեց իմ որդուն բուժելու համար։ Ես այդ ամբողջ ընթացքում զբաղվել եմ իմ որդուն բուժելու հարցերով, սակայն դա մինչ օրս չի օգնել։ Այդ ընթացքում ես եղել եմ նաև Ռուսաստանում։ Հետո վերադարձել եմ, տեսել եմ, որ իմ հողը մշակած է։ Պարզվեց, որ գյուղապետն է մշակել։ Դա 2013 թվականին էր։ Գյուղապետը՝ Լավրենտի Առաքելյանը, վայելում էր Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի հովանավորությունը, իր ներկայացուցիչն էր համայնքում։ Նա անասուն-մանասուն էր առնում, ուղարկում Պարսկաստան։ Երբ դիմեցի իրեն, ասաց՝ լավ եմ անում, էս հողը ես պետք է մշակեմ։ Ինքն այստեղ Սաշիկի մենեջերն էր»,- ասում է Արմեն Կարագյոզյանը։

Հետագայում նա դիմում է ոստիկանություն, նոր գյուղապետին, որ վարչական վարույթ հարուցի, քանի որ վարչական իրավախախտում էր տեղի ունեցել։

«Հանձնաժողով ստեղծվեց, ճշտեցին, կանչեցին Լավրենտի Առաքելյանին, բոլորն էլ տեսան, որ ինքն անօրինական գործողություններ է անում։ Ինքը նորից սպառնաց, ասաց՝ լավ եմ անում, ինչ ուզենամ՝ կանեմ։ Ամեն դեպքում վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն կազմեցին հանձնաժողովականները։ Վարչական վարույթի նյութերը ձեռքիս՝ գնացի, դիմեցի Սիսիանի վարչական դատարան, որ հողն ազատեն: Դատարանն ակնհայտ ապօրինի վճիռներ է կայացնում, դատաքննության ընթացքում տված իմ ցուցմունքները 15-16 անգամ խեղաթյուրում է։ Ակնհայտ սուտ ցուցմունքներ են ներկայացնում, որ իբր իմ համաձայնությամբ է այդ գյուղապետը հողը մշակել, վարչական վարույթի նյութերն էլ գործին չեն կցվում։ Ես հասկացա, որ դատավորի՝ Իգնատ Բեգլարյանի վրա էլ կան ճնշումներ, հակառակ դեպքում նա չէր կեղծի քաղաքացու ցուցմունքները։ Ես պահանջեցի սղագրությունը, չտվեցին։ Պատասխանող Լավրենտի Առաքելյանը դատարանում հայտարարեց, որ ինքն ու ես իբր համաձայնել ենք, որ հողի կեսը պետք է ինքը մշակի։ Ես ասացի՝ պարոն դատավո՛ր, նման բան չի եղել, տեղի է ունեցել անօրինականություն։ Վկաներին են կանչում, նրանց եմ հարց ուղղում, դատավորը հարցը հանում է»,- 2016թ․ սեպտեմբերին տեղի ունեցած դատավարության մանրամասները հիշեց Արմեն Կարագյոզյանը։

Քաղաքացին այնուհետև դիմում է ՀՀ վերաքննիչ դատարան, նա էլ բեկանում է, որովհետև, իր ասելով, գործը փնթի էր։ Վերաքննիչ դատարանն էլ բեկանում է գործը, ուղարկում Գորիսի դատարան վնասների փոխհատուցման համար։ Գորիսի դատարանն էլ, ըստ նրա, ավելի վատ վճիռ է կայացրել՝ գտնելով, որ հողը զավթված է, պետք է վերադարձնել, սակայն վնասների փոխհատուցման հարց չի քննել։

«Սիսիանի դատարանում ես Լավրենտի Առաքելյանին հարցրի՝ ե՞րբ և որտե՞ղ ենք պայմանավորվել հողը մշակելու համար, չի պատասխանում։ Դատավորը հարցրեց, թե որ թվականից է մշակում, նա պատասխանեց՝ 2015թ․ գարնանը զանգեց, ասաց, որ չմշակեմ։ Դրանից հետո չթողեցին, որ ինքը դատերին մասնակցի, որպեսզի իրենց նախօրոք գծած դատը չտապալվի»,- ասաց մեր զրուցակիցը։ Նա պատմում է, որ ինքը յոթ կազմակերպություններին ներկայացրել է բոլոր փաստաթղթերը՝ ելակետային տվյալներով, ֆինանսական միջոցները։ Սակայն վնասի փոխհատուցում չեն տրամադրել։ Քաղաքացին դիմել է նաև Վճռաբեկ դատարան, սակայն Վճռաբեկ դատարանն էլ բողոքը չի ընդունել վարույթ։ Եվ քաղաքացին մեկ միլիոն ութ հարյուր հազար դրամ պարտք է մնացել պետությանը դատը չշահելու համար։

«Վարչապետն ասում է՝ հպարտ քաղաքացիներ, բայց տեսեք, թե հպարտ քաղաքացուն ինչ օրն են գցում դատարաններում»,- ասաց մեր զրուցակիցը։ Նա դիմել է ԱԺ, Մարդու իրավունքների պաշտպանին, սակայն պատասխանել են, որ իրենք չեն խառնվում դատական գործերին։ Իսկ datalex-ում, ըստ մեր զրուցակցի, տեղադրված են կեղծ վճիռներ, Վերաքննիչ դատարանում դատը տևել է մեկ րոպե երեսուն վայրկյան։ Բացի դրանից, մեր զրուցակցի ասելով, ոչ մի տեղ պատասխանող կողմին գնահատական տրված չէ՝ իրավաչա՞փ են իրենց գործողությունները, թե՞ ոչ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում