Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Նիկոլից ավելի կաթոլիկ

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը
Ասում են՝ պետք չէ Հռոմի Պապից ավելի կաթոլիկ լինել։ Ես թե գրականությունից եւ թե աչքիս առաջ ունենալով տարբեր օրինակներ կաթոլիկ, ուղղափառ եւ բողոքական եկեղեցիներում (ինչու՞ չէ, նաեւ մեր), գիտեմ բազմաթիվ դեպքեր, երբ սովորական եկեղեցականը հազար անգամ ավելի մոտ է Աստծուն, քան եկեղեցու առաջնորդը։ Ասեմ ավելին, ճանաչում եմ աթեիստների, որ հազար անգամ ավելի աստվածահաճո վարքագիծ ունեն, քան շատ եկեղեցականներ։ Ճանաչում եմ շատ սպաների եւ զինվորների, որոնք ավելի խելացի են, հմուտ ու կարող, քան որոշ գեներալներ։ Այդպես էլ մեր հեղափոխությունում է։

Ստեղծվել է մի վիճակ, որ հասարակության մեծ մասը ավելի հեղափոխական է, քան ԱԺ բազմաթիվ պատգամավորներ, «Իմ քայլը» դաշինքի անդամներ կամ ՔՊ կուսակցության ներկայացուցիչներ։ Այո, մենք ցանկանում էինք այս մարդկանց մեջ տեսնել հեղափոխությունը ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ, այլ ոչ ձեւի կամ անվան մեջ։ Բայց կյանքն այնպիսինն է, ինչպիսին որ կա։ Ե՞վ։ Եվ, եթե այնպես է ստացվել, որ մարդիկ չեն հայտնվել իշխանության մեջ, բայց հավատարիմ են հեղափոխությանը ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ, երբ ավելի լավ, քան շատ պատգամավորներ հասկանում են, որ երբ ՍԴ խնդիր ես լուծում, ապա չպետք է նայես անգամ ամենալավ դրսի բարեկամին, քանի որ սա ՏԱՆ ՄԵՋի հարս է, ԸՆՏԱՆԻՔԻՑ դուրս պիտի չգա, սա մեր ԻՆՔՆՈՒԹՅԱՆ եւ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ հարցն է, եւ ոչ մի բարեկամորեն տրամադրված ՕՏԱՐ պիտի այս հարցին չառնչվի, ապա այս մարդիկ ավելի հեղափոխական են, քան հեղափոխական իշխանությունը։ Եվ այս թույլ, երկչոտ կեցվածքը մի կողմից, իսկ ռոբասերժամիշիկառեւանշիստական ուժերի համախմբումը մյուս՝ հանրության մոտ թերի պատկեր են ստեղծում, թե Նիկոլը մենակ է, թե Նիկոլի մեջքին մարդ չկա կանգնած, թե օր օրի անգամ մի փոքր ընդվզում տեսնելով՝ իշխանությունը հետ է կանգնում իր պլաններից։ Ուզում եմ փշրել այս ծուռ հայելին։

Հայաստանում կան բազմահազար վճռականությամբ լի հեղափոխական գաղափարները ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ ընկալած եւ կրող մարդիկ։ Այս մարդիկ իշխանության մեջ ներկայացված չեն։ Այս մարդիկ իրենց գործի տեղը իրենց գործն են անում, բայց ականջի ծայրով միշտ ուշադիր են քաղաքական անցուդարձին։ Այս մարդիկ ավելի հեղափոխական են, քան Նիկոլի ամբողջ իշխանությունը, եթե կուզենաք, ապա ավելի հեղափոխական են, քան Նիկոլը, քանի որ Նիկոլի պաշտոնը սահմանափակում է իր հեղափոխականությունը։ Այս մարդիկ կան։ Այս մարդիկ պետք է իրենց տեղը ինչ-որ ձեւով նշմարեն երկու պատճառով։ Մեկ՝ որ իշխանությունը այս սաստող հայացքի ներքո թափ տա իրենից իշխանական փոշին ու հիշի էությունն իր հեղափոխական։ Երկրորդ՝ որ կեղծ հայելին ստեղծած ու մեծ մեդիառեսուրս ունեցող ռևանշին ձգտողները այս սաստող հայացքի ներքո իրենց մկան ծակից դուրս չգան։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում