Friday, 19 04 2024
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
17:49
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը

Քոչարյանի «հերոսական» անցյալը

Պետք է փաստենք, որ ղարաբաղյան հիմնախնդրում Հայաստանի բոլոր չորս ղեկավարներից ամենապարտվողական կեցվածքն ունեցել է հենց Ռոբերտ Քոչարյանը։ Ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանի և ո՛չ էլ Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակաշրջանում Ղարաբաղի և Հայաստանի շուրջ այդքան վտանգավոր տեղաշարժեր չեն արձանագրվել, որքան՝ Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Սերժ Սարգսյանի անունը հատուկ եմ շեշտադրում, որպեսզի պահպանենք խնդրո առարկայի քննարկման օբյեկտիվությունը։ Անցնելով առաջ՝ նշենք, որ Քոչարյանի առաջին կոպտագույն սխալը բանակցություններից Ղարաբաղին դուրս մղելն էր։ Երկրորդ նախագահը արտաքին աշխարհում իր դիրքերն ամրապնդելու ու լեգիտիմություն ստանալու նպատակով հայտարարեց, որ այսուհետև ինքը բանակցելու է և՛ Հայաստանի, և՛ Ղարաբաղի անունից։ Այսինքն՝ հանուն մանր քաղաքական խնդրի լուծման, նա Ադրբեջանին զիջեց այդ կարևորագույն խաղաքարտը։

Քոչարյանը Հայաստանի միակ ղեկավարն է, որը բանակցել է «Ընդհանուր պետություն» փաթեթային ծրագրի շուրջ։ Այսինքն՝ ստորագրել է մի փաստաթղթի տակ, որի համաձայն՝ ԼՂ-ն ու Ադրբեջանը պետք է ձևավորեին մեկ ընդհանուր պետություն։ Նշենք, որ հիմա հենց այս նույն մահացու մեղքի մեջ Փաշինյանին մեղադրում են Քոչարյանի վարձու կողմնակիցները։ Երևի թե նրանք մոռացել են, որ 1998-ին հենց երկրորդ նախագահն է գնացել այդպիսի քայլի։ Բարեբախտաբար, կարգավորման այս ծրագիրը մերժվել է Ադրբեջանի կողմից։

Եկանք հասանք Քի Վեսթին, երբ ՀՀ երկրորդ նախագահը համաձայնել էր Մեղրին փոխանակել Լաչինի հետ։ Պատկերացնո՞ւմ եք Հայաստանն առանց Իրանի հետ կապի ու ընդհանրապես առանց Մեղրու շրջանի։ Կարգավորման այս վերջին պլանի քննարկումներին մասնակցելն արդեն իսկ պետք է բավական լիներ, որպեսզի Քոչարյանը քաղաքական դիակ դառնար։

Ի դեպ, Վարդան Օսկանյանը, որը Քոչարյանի կառավարման ժամանակաշրջանում ՀՀ արտաքին քաղաքականության գաղափարախոսն ու ճարտարապետն էր, իր հայտարարություններում ու հարցազրույցներում բազմիցս խոսել է փոխզիջումների անհրաժեշտության ու կարևորության մասին։ «Մադրիդյան սկզբունքներ» կոչվող փաստաթղթի ստեղծողներից մեկն էլ հենց ՀՀ արտգործնախարարն է։ Ինչպես գիտենք, այդ փաստաթղթում հստակ ամրագրված է տարածքների վերադարձի սկզբունքը։ Հետաքրքիր է, Փաշինյանին հող հանձնելու մեջ մեղադրողները սրա մասին ինչո՞ւ չեն խոսում։
Ես ամենևին էլ չեմ փորձում Ռոբերտ Քոչարյանին կշտամբել այս ամենի համար։ Հասկանալի է, գործ ունենք բանակցությունների բարդ ընթացքի հետ, որտեղ ամեն տարբերակ էլ կարող է քննարկվել։ Ի վերջո, սա պետություն է և ոչ թե մանկապարտեզ։ Ես պարզապես փաստերն եմ արձանագրում, որոնք հստակ հիմնավորում են իմ այն տեսակետը, որ Քոչարյանը Ղարաբաղի հարցում Հայաստանի ամենաթույլ ու պարտվողական ղեկավարն է եղել։

Ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանի և ո՛չ էլ Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում «Ընդհանուր պետություն» փաթեթային ծրագիր չի քննարկվել։

Ընդհակառակը՝ առաջին նախագահը միշտ դեմ է եղել կարգավորման համանման ծրագրին ու ամեն ինչ արել է, որպեսզի բացառվի ընդհանուր պետություն ձևավորելու հավանականությունը։ ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովն էլ ասվածի վառ օրինակն է։

Ներկայումս Հայաստանի կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, փորձում է ուղղել ու շտկել Ռոբերտ Քոչարյանի մեծագույն բացթողումը, այն է՝ Ղարաբաղը վերադարձնել բանակցությունների սեղան։ ՀՀ վարչապետը հայտարարում է, որ ինքը չի կարող բանակցել Ղարաբաղի անունից։ Իսկ հող հանձնելու ու փոխզիջումների մասին նույնիսկ խոսք էլ չի գնացել, ընդհակառակը՝ Փաշինյանը պնդում է, որ առաջին հերթին Ադրբեջանը պետք է փոխզիջումների գնալու պատրաստակամություն հայտնի։

Բայց հստակ ու կոնկրետ հայտարարություններն այս կարծես թե բավական չեն։ «Քոչարյանական գվարդիայի» քարոզիչները տեղեկատվական պատերազմ են հայտարարել ու զբաղված են ժողովրդին մոլորեցնելով ու խաբելով։ Նրանք խաղում են մարդկանց ամենանուրբ հայրենասիրական զգացմունքների հետ՝ հստակ գիտակցելով, որ հետևանքները կարող են ողբերգական լինել։ Այո՛, Ղարաբաղի հարցի շուրջ սանձազերծվող ազգայնական դեմագոգիան ու պոպուլիզմը, սուտն ու կեղծիքը հղի են լուրջ վտանգներով։

Քարոզիչները Փաշինյանին մեղադրում են բոլոր այն մահացու մեղքերի մեջ, որոնք ժամանակին կյանքի են կոչվել Քոչարյանի կողմից՝ մոռանալով, որ հենց երկրորդ նախագահն է Ղարաբաղի հարցում ամենապարտվողական կեցվածքով Հայաստանի առաջնորդը։ «Ընդհանուր պետություն» փաթեթային ծրագրից, Մեղրին փոխանակելու պատրաստակամությունից ու Ղարաբաղը բանակցային սեղանից դուրս մղելուց հետո, պարոն Քոչարյանը գոնե մի փոքր բարոյականություն ու կոռեկտություն պետք է դրսևորեր։ Բայց ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ բարոյականություն, այդ մարդը սկսել է հանդես գալ Ղարաբաղի հարցում անզիջում կեցվածք ունեցող ու հող չհանձնող առաջնորդի կեղծ ու հորինված կերպարով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում