Ամերիկացի սուպերմոդել և դիզայներ Էմիլի Ռատակովսկին կոլաժ է հրապարակել, որում իր մերկ լուսանկարը դրված է իտալացի նկարիչ Սանդրո Բոտիչելիի «Վեներայի ծնունդը» նկարի ռեպրոդուկցիայի վրա։ Նա լուսանկարը հրապարակել է Instagram-ի Stories բաժնում։
Եռանկյունաձև շրջանակում երևացող լուսանկարում Ռատակովսկին մերկ է, իսկ կուրծքը ձեռքով ծածկել է նույն կերպ, ինչպես Վեներան լուսանկարում։ Կտավի մյուս մասը փոփոխության չի ենթարկվել։
Կոլաժի հեղինակը @radioshead հաշվի ադմինիաստրատորն է, որը պարբերաբար այսպիսի աշխատանքներ է հրապարկում հայտնիների պատկերով։
Էմիլի Ռատակովսկին սոցիալական ցանցերում հաճախ է կիսվում անկեղծ լուսանկարներով։ Վերջերս 28-ամյա մոդելը հանելուկ-լուսանկար էր հրապարակել, որին նայելիս այնքան էլ հասկանալի չէր՝ նա անբողջովին մերկ է, թե լողազգեստ է կրում։