ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը դեկտեմբերի 2-ին, ժամը 16:09-ին ահազանգ է ստացել, որ Արմավիրի մարզի Արմավիրի քաղաքի քաղաքապետարանի մոտակայքում այրվում է ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աբովյան և Չարենցի փողոցների խաչմերուկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:22-ին, մարվել՝ 16:26-ին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այրվել են ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը՝ մասամբ: