Համացանցում հայտնվել է բոնդիանայի՝ «Մահանալու ժամանակը չէ» անվանումով 25-րդ մասից հատված։ Հոլովակի 14 վայրկյանում հաջողվել է ցույց տալ գլխապտույտ հնարքներ, կրակոցներ, հետապնդումներ և գործակալ 007-ի Aston Martin մեքենան։
Մեքենան հայտնվում է տեսանյութի ութերորդ վայրկյանին: Հատկանշական է, որ մեքենան օժտված էր լրտեսական հատկությամբ. լուսարձակների փոխարեն դուրս են գալիս ինքնաձիգներ:
Արդեն հայտնի է, որ նոր ֆիլմում Ջեյմս Բոնդը կունենա էլեկտրական Aston Martin Rapide E և դասական Aston Martin V8 Vantage:
Նախատեսվում է նաև էկրանին հայտնվել DB5 և Valhalla։