Tuesday, 23 04 2024
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում

Վճռական մենակը. Հայկ Մարությանը հրաժարական չի տա

Երեկ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնները քաղաքական դարձնելու վերաբերյալ օրինագծին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այս դիտարկմանը՝ քաղաքագետ Ստեփան Սաֆարյանն ընդգծեց, որ սրանով «Իմ քայլը» մերժում է մի նախաձեռնություն, որի վերաբերյալ սկզբնական շրջանում դրական էին արտահայտվում, և հիմա մերժում են իրենց նախկինում կայացրած քաղաքական որոշումն այն մասին, որ ուժային կառույցների ղեկավարների պաշտոնները կարող են նաև քաղաքական լինել: «Երկու լուծումներն էլ պրոբլեմներ ունեն, որևէ լուծումը կատարյալ չէ, կան ռիսկեր: Իրենք կարող են նշել ռիսկեր, որոնք կարող են առաջանալ քաղաքական նշանակման դեպքում, բայց եթե այս ճանապարհով շարժվենք, առավել վատթարագույն ռիսկեր կառաջանան՝ մասնավորապես համակարգի լյուստրացիայի ենթարկված չլինելը, զտված չլինելը այն կադրերից, որոնք նախկին իշխանության կողմից են նշանակվել իրավապահ մարմիններում և ԱԱԾ-ում: Այս համակարգը որևէ եղանակով չմաքրելը և այս օրենքն ընդունելն ու սահմանափակվելը միայն համակարգը համալրելով պորֆեսիոնալներով, ճիշտ չի լինի»:

«Պետք է խոստովանել, որ վարչապետը մասնագիտական դաշտերի ճանաչման խնդիր ունի,- նկատեց քաղաքագետը:- Վստահում է իր թիմի մարդկանց, որոնք հաճախ այնպիսի կադրեր են առաջադրում, որոնք խնդրահարույց են, երբեք չեն եղել հեղափոխական արժեքների կրող և հաճույքով կատարել են նախկին իշխանությունների պատվերը: Կառավորության այսպիսի լուծումները պետք չեն ո՛չ իրեն, ո՛չ երկրին… Ես այս լուծումներից վախենում եմ: Ամենառեակցիոն համակարգերում ամենաազատամիտին, ամենահեղափոխականին և էնտուզիազմովներին դուրս են մղում և պահում են կոմֆորմիստներին: Եվ այդ հետադիմական համակարգերին ենք վստահում մեր հեղափոխական փոփոխությունների իրագործումը և լրջագույն գործառույթները:

Ստեփան Սաֆարյանի կարծիքով՝ Սահմանադրական դատարանի հարցում նույնպես իշխանությունները գնացին սխալ ճանապարհով՝ ՍԴ դատավորների համար վաղ կենսաթոշակի մասին օրինագծով. «Եթե մարդը արժանի է հեռանալու, ապա նրան խրախուսել պետք չէ… Սա նոնսենս է, ՍԴ հարցը պահանջում էր կտրուկ լուծում, իհարկե, ոչ օրենքից դուրս… ՍԴ-ն «հիվանդ» է, պետք է վիրահատական միջամտության ենթարկվի»:

Անդրադառնալով քաղաքապետարանի շուրջ ստեղծված քննադատություններին՝ կապված աղբատար մեքենաների նվիրատվության հետ՝ Ս. Սաֆարյանն ընդգծեց. «Կարելի է կարծիք հարցնել այսպիսի որոշում կայացնելուց առաջ… Ես Հայկ Մարությանին խորհուրդ չէի տա անել այն, ինչ արել է՝ նվիրատվություն ընդունել Սամվել Ալեքսանյանից: Ս. Ալեքսանյանի նմաններն այս քաղաքն այնքան են քամել, որ հիմա տասնյակ տարիներով էլ նվիրատվություններ անեն, երևի թե համարժեք չափով չեն կարող վերադարձնել երևանցուն: Այնուամենայնիվ, հասարակության հետ կոնսենսուսով պետք է կայացնել այդպիսի քաղաքական որոշումներ՝ մենք թո՞ւյլ ենք տալիս, որ նա իր մեղքերն այդպես քավի: Մենք տնտեսական լյուստրացիա անո՞ւմ ենք, թե՞ չէ»:

««Սանիթեքը» կոլապսի էր ենթարկել Երևանը, և Հայկ Մարությանը քաղաքական որոշումների մի մասը ճիշտ է կատարել, նա անձնական շահ չունի, այստեղ կոռուպցիա չկա,- նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ «Լուսավոր Հայաստանի» և ԲՀԿ-ի ներկայացուցիչների քննադատությունը, թե կոռուպցիոն ռիսկեր կան, անհիմն է. «Կոռուպցիա կլիներ, եթե Մարությանն այդ «Կամազներից» մեկն իր տուն տաներ:

«Այս աղմուկը կանցնի, այն քաղաքապետի աթոռից չի պոկի Հայկ Մարությանին,- ընդգծեց Ս. Սաֆարյանը,- Հայկ Մարությանը հրաժարական չի տա»:

 

Մանրամասն տեսանյութում:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում