Լուրեր
«Միակ մարդը, որ հարցը փորձել է տանել քաղաքական դաշտ Արայիկ Հարությունյանն է». Գյուլումյան

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի պատասխանները ձևի առումով շատ լավն էին, սակայն բովանդակությունն ուսանողներին դուր չի եկել։ Հանդիպումից հետո նման հայտարարությամբ է հանդես եկել դասադուլի կազմակերպիչներից Գևորգ Գյուլումյանը։

«Ռեկտորի հետ այսօրվա հանդիպման տպավորությունն ընդհանուր առմամբ լավ էր, նա պատասխանեց մի շարք հարցերի։ Բազմաթիվ ուսանողների մոտ մտավախություն կար, որ քաղպաշտպանություն առարկայի բացակաների պատճառով կարող են մնալ նույն կուրսում, այդ հարցը, կարծես, հարթվեց։ Ռեկտորի մոտեցումը գոհացրեց, մարդը բարեհամբյուր պատասխանեց, ձևային առումով շատ լավ էր, բայց բովանդակությունը մեզ դուր չի գալիս»,-ասաց Գյուլումյանը։

  • Դիտումներ՝ *