Կապիտոլիումի հսկա էգ գայլի պատկերն է հայտնվել Հռոմի Գալվանի փողոցում: Այն ունի 30 մետր բարձրություն:
Հռոմի հնագույն խորհրդանիշի ժամանակակից տարբերակը աչքի է ընկնում հատուկ ռեալիստականությամբ՝ գրում է Repubblica-ն:
Հսկայական գրաֆիտիի հեղինակը փողոցային նկարիչ Ռոան է Բելգիայից: Նրա մտահղացմամբ՝ նկարը պատկերում է քաղաքի պատմությունը:
Սակայն գայլի նկարը ոչ բոլորին է դուր եկել:
Ռոան հայտնի նկարիչ է, որը թաքցնում է իր իսկական անունը:













































