Thursday, 25 04 2024
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Ապամոնտաժվել է ոչ միայն Նժդեհի հուշատախտակը. Ինչու է հայ քահանան համաձայնել դրան. Տեր Մակար Տերտերյանի պարզաբանումը

Ռուսաստանի Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը, որը տեղակայված է եղել հայկական եկեղեցու տարածքում: Հուշատախտակի ապամոնտաժման մասին վկայում է փաստաթուղթը, որը հայտնվել է ռուսական լրատվամիջոցների ձեռքի տակ: Փաստաթղթում գրված է, որ հայկական եկեղեցու վերակացուն, ի պատասխան Արմավիրի փոխքաղաքապետի նամակի, տեղեկացրել է իրականացված ապամոնտաժման մասին:

Նոյեմբերի 13-ին հայտնի էր դարձել, որ Արմավիրի Քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը սև ներկով ներկել էր Նժդեհի հուշատախտակը:

Արմավիրի հայ համայնքի ղեկավար Գրիգորի Կարապետյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ եկեղեցու տարածքից ապամոնտաժվել է ոչ միայն Գարեգին Նժդեհի հուշատախտակը, այլև երեք հուշատախտակ՝ Անդրանիկ Օզանյանի, Համազասպ Բաբաջանյանի և Հովհաննես Բաղրամյանի հուշատախտակները։ Քաղաքային իշխանությունները պատճառաբանել են, որ հուշատախտակները տեղադրված են եղել ապօրինի:

«Այդ 4 հուշատախտակներն էլ ժամանակավոր հանել ենք, որպեսզի հետո իրենց հետ համաձայնեցնենք ու նոր տեղադրենք։ Իրենք փորձում են այսպիսով ներկայացնել, թե ապամոնտաժումը Նժդեհի հետ կապ չունի, հուշատախտակները ապամոնտաժվել են, քանի որ ապօրինի են տեղադրված եղել։ Բայց մենք ասում ենք, որ եթե Նժդեհինը ապօրինի է տեղադրված, ապա բոլոր չորսն էլ ապօրինի են։ Բայց մենք համոզված ենք, որ սա ուղղված է Նժդեհի դեմ և արված է նրա համար, որ համայնքի ու եկեղեցու հեղինակությունը ցածրացնեն։ Մենք սրանում համոզված ենք»,- ասաց Կարապետյանը։

Արմավիրի հայ համայնքի ղեկավարը համոզված է, որ հարցը վաղուց դուրս է եկել Արմավիր քաղաքի տարածքից, այն արդեն քաղաքական հարցի է վերածվել և կարող է լուծվել միայն երկու երկրների իշխանությունների մակարդակով:

«Մենք իհարկե հետևողական լինելու ենք, բայց ամեն ինչ արդեն դուրս է եկել Արմավիրի շրջանակներից, նույնիսկ Կրասնոդարի երկրամասի շրջանակներից։ Հարցի լուծմամբ պետք է զբաղվի ամբողջ հայությունը, այդ թվում՝ ՀՀ իշխանությունները։ Ես այս հարցի մասին մի քանի անգամ բարձրաձայնել եմ։ Երբ որ պետական հիմնարկների ղեկավարներն են հարձակողական ելույթներ ունենում, երբ ամեն ինչ ուղղված է հայ համայնքի, եկեղեցու դեմ, դա արդեն միայն հայ համայնքի լուծելու հարցը չէ և նրա ուժերից վեր է։ Մենք այսօրվա դրությամբ հետևելով ՀՀ իշխանություններին՝ տեղադրել ենք Նժդեհի հուշատախտակը որպես ազգի հերոսի, որպեսզի մեր երիտասարդությունը ինչ-որ օրինակ ունենա։ Բայց ես այս խնդրի մասին ինչքան բարձրաձայնեցի, ոչ մի արձագանք չեղավ։ Ես Երևանում էի, երբ սև ներկով փչացրին հուշատախտակը։ Ես դիմեցի և՛ պատգամավորների, և՛ Սփյուռքի հանձնակատարին, և՛ լրատվամիջոցների, որպեսզի հասկանան, թե ինչ է այսօր կատարվում Արմավիրում, բայց ոչ ոք ոչ մի քայլի չդիմեց։ Մենք ունեինք նաև պայմանավորվածություն, որ հյուպատոսը պետք է գար Արմավիր, և հանդիպում լիներ, բայց ոչ մի հանդիպում չեղավ։ Հիմա նոր, այս ամեն ինչից հետո՝ դեկտեմբերի 4-ին, հյուպատոսը գալու է Արմավիր. թե այսքանից հետո այդ այցը ինչ կարող է տալ՝ չեմ կարող ասել»,- ընդգծեց Կարապետյանը՝ կրկին հավելելով, որ եթե հարցը քաղաքական է, ապա դրա լուծումը հայ համայքնի ուժերից վեր է, այդ հարցով պետք է զբաղվեն իշխանությունները:

«Ես այս դեպքից հետո էլ խոսեցի Մոսկվայում մեր հյուպատոսության հետ։ Ես 100 անգամ խնդրել եմ՝ որպեսզի այս ամեն ինչը դադարի և հանդարտվի, պետք է մենք կարողանանք ՌԴ իշխանություններից դիվանագիտական ալիքներով ինչ-որ պատասխան ստանալ, թե Ռուսաստանում ում են համարւոմ Նժդեհին։ Այո, մեզ համար հերոս է, բայց Ռուսաստանը պետք է իր դիրքորոշումն ասի, որպեսզի մենք կարողանանք հասկանալ՝ թույլ տալո՞ւ են մեզ Նժդեհին այստեղ ընդունել որպես ազգի հերոսի, թե՞ մենք պարզապես մեր սրտերում պետք է այդ ամենը պահենք, փափագենք, բայց իրավունք չունենանք հուշատախտակ և նման այլ բաներ ունենալու»,- ասաց Արմավիրի հայ համայնքի ղեկավարը։

Մեր զրուցակցի խոսքով՝ Նժդեհի թեման սրվել է մի քանի պատճառով։ Նախ՝ մի քանի ազգայնականների կողմից ներքին ընդվզումն էր այդ հարցում, քանի որ Արմավիրի հայ համայնքի համախմբվածությունը, Կարապետյանի խոսքով, դուր չի գալիս ոչ ոքի։ Բացի դրանից, թեման թեժացրեց Աշխաբադում Ալիևի ելույթը, իսկ դրանից հետո Հայաստանում ռուսաստանյան լրատվամիջոցների հարցը ՀՀ վարչապետին. «Ու դրանից հետո թեման գնաց արդեն այդ հունով»։

Իսկ թե ինչու է հայկական եկեղեցու ներկայացուցիչը համաձայնել ապամոնտաժել Նժդեհի հուշատախտակը, Կարապետյանն ասաց, որ եթե արդեն նման որոշում էր կայացվել, եկեղեցին ոչինչ անել չէր կարող։

Նժդեհի հուշատախտակի ապամոնտաժման որոշմանը համաձայնություն տված Տեր Մակար Տերտերյանը վրդովված է, որ փաստաթուղթը հայտնվել է համացանցում։ Քահանայի պնդմամբ՝ դա թյուրիմացություն է առաջացրել:

«Ներքին կարգով պայմանավորվածություն կար, որ մենք դա պետք է հանեինք վերանորոգման պատճառով, քանի որ վերջին վանդալիզմից հետո քարը վնասվել էր։ Մենք տեղում այն չէինք կարող նորոգել, դրա համար էլ քարը հանեցինք, որ արհեստանոցում նորոգվեր ու կանգնեցվեր իր տեղում։ Այդ նորոգման ժամանակ մենք ուզում էինք ստանալ նաև պաշտոնական թույլտվություն, քանի որ քաղաքային իշխանությունները պնդում են, որ հուշատախտակը ապօրինի է տեղադրված։ Բայց ստացվեց այս պատմությունը։ Եվ հիմա մենք պաշտոնական նամակ ենք գրել քաղաքային իշխանություններին, թե ինչ իրավունքով են իմ գրությունը տվել ինտերնետին»,- ասաց Տեր Մակարը։

Մեր դիտարկմանը՝ եթե Նժդեհի հուշատախտակը հեռացվել է նորոգման նպատակով, ապա մյուս երեք հուշատախտակները ինչո՞ւ են ապամոնտաժվել, Տեր Մակար Տերտերյանը պատասխանեց. «Քանի որ իրենք մեզ ասում էին, որ օրինական չի Նժդեհի հուշատախտակը, օրինականացրեք։ Մենք էլ ասում ենք՝ եթե օրինական չէ, ինչո՞ւ եք մենակ Նժդեհին ասում, բացի դրանից՝ կա ևս երեք հուշատախտակ։ Եթե օրինական չէ, ապա բոլորը օրինական չեն, ոչ թե մենակ Նժդեհինը։ Մենք ասում ենք՝ եթե դուք մենակ Նժդեհի հետ կապված հարց ունեք՝ ներկայացրեք, թե որն է պատճառը։ Մենք էլ բոլորը միասին հանեցինք, որ տարատեսակ խոսակցություններ առաջ չգան»։

Տեր Մակար Տերտերյանի խոսքով՝ հուշատախտակները եկեղեցու տարածքում տեղադրվել են 2012 թվականին։ Ոչ մի աղմուկ, խոսակցություն չի եղել։ Սակայն 2016 թվականից քաղաքային իշխանությունները սկսեցին աստիճանաբար ժողովրդին լարել հայ համայնքի դեմ, ապա 2018-ին արդեն քաղաքային իշխանությունները պաշտոնական նամակով դիմել են եկեղեցուն, որպեսզի ապամոնտաժեն հուշատախտակը, քանի որ այն օրինական չէ. «Բայց այդ ժամանակ մենք հայ համայնքի նախագահի հետ միասին նամակով դիմեցինք քաղաքային իշխանություններին և հարցրինք, թե ո՞վ է իրենց համար Նժդեհը, քանի որ մեզ համար նա հերոս է։ Բայց իրենք ոչ մի տեղեկություն մեզ չտվեցին, չպարզաբանեցին, թե ով է իրենց համար Նժդեհը և արդեն այս տարի մեզ նույնաբովանդակ գրություն ուղարկեցին, որ հանենք հուշատախտակը։ Մենք նորից նույն պատասխանը տվեցինք, ու առաջացավ այս խառնաշփոթը, եղավ վանդալիզմը, ու որպեսզի լրացուցիչ լարվածություն չառաջանար հայերի և տեղի բնակիչների, ինչպես նաև իշխանությունների միջև, պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ մենք հուշատախտակը հանենք, օրինականացնենք, նոր տեղադրենք։ Մենք էլ, օգտվելով առիթից, որ քարը վնասված էր, հանեցինք տարանք նորոգման, որ օրինականացնենք ու տեղադրենք»։

Մեր հարցին՝ կարո՞ղ է հավաստիացնել, որ Նժդեհի հուշատախտակը կտեղադրվի, Տեր Մակար Տերտերյանը պատասխանեց. «Մենք դրան կողմ ենք, քանի որ մենք Նժդեհին հակառակ ոչ մի բան չունենք։ Նժդեհը մեզ համար ազգային հերոս է, ինչու պետք է կողմ լինենք, որ հուշատախտակը հանվի»:

Քահանան հավելեց, որ հարցն արդեն քաղաքական բնույթ է ստացել և թերևս պետք է լուծվի դիվանագիտական մակարդակում. «Մենք ուզում ենք, որ ամեն ինչ լինի օրինական։ Մենք իրենց ասում ենք՝ ասեք, թե ով է ձեզ համար Նժդեհը, բայց իրենք ոչ մի բան չեն պատասխանում։ Այդ պարագայում մենք մեր ժողովրդի թշնամին չենք, որ հանենք, հեռացնենք հուշատախտակը։ Իսկ եթե մենք դա հանելու լինեինք, ապա վաղուց հանած կլինեինք, բայց մենք մեր պատմությունը լավ գիտենք և գիտենք, որ Նժդեհը ֆաշիստ չէ, այլ ազգային հերոս»։

Նշենք, որ վանդալիզմի միջադեպին արձագանքել էր նաև ՌԴ արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ նշելով, որ հետևում են այս իրավիճակի զարգացումներին, և իրավապահները քննում են դեպքի հանգամանքները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում