ՌԼԴԿ-ի առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին խոստովանել է, որ թմրանյութեր է փորձել: Նա այս մասին պատմել է «Թմրանյութերի քարոզչության սպառնալիք և թմրանյութերի տարածում համացանցում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ, հայտնում է «Գազետա.ռու»-ն:
Նրա խոսքերով, նա թմրանյութ փորձել է մանկության տարիներին: Նրան առաջարկել են ավագ ընկերները, և նա համաձայնել է, քանի որ նույնիսկ չգիտեր, թե ինչի մասին է խոսքը:
«Դե, ահա, ես թմրամոլ չդարձա: Իսկ եթե մեկ ուրիշին դուր գա: Դա չի կարելի թույլ տալ»,- եզրափակել է Ժիրինովսկին:
Նա առաջարկել է պայքարել թմրանյութերի տարածման դեմ՝ թմրավաճառներին երկրի հեռավոր շրջաններ ուղարկելով: