Wednesday, 24 04 2024
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն

Արտահերթ ընտրություն՝ Բաքվում և հետաքրքիր հանդիպում՝ Ստեփանակերտում

Հանգստյան օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արցախ: Վարչապետի այցը ներառել է այցելություն առաջնագիծ, նաև հանդիպումներ Արցախի նախագահի հետ ու Բակո Սահակյանի հետ միասին հանդիպում Արցախի նախագահի ընտրությանը մասնակցելու հայտ ներկայացրած երեք թեկնածուների՝ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի և Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանի հետ: Նիկոլ Փաշինյանը կարևոր է համարել ազատ, արդար ընտրության անցկացումը և այդ առումով Երևանի աջակցությունը հայտնել Արցախի իշխանությանը:

Նիկոլ Փաշինյանի այցն ու Արցախի նախագահի ընտրության թեմայով հանդիպումը առանձնահատուկ ուշադրության են արժանի Ադրբեջանում տեղի ունեցող ներքին գործընթացի ֆոնին: Բաքվում խորհրդարանը հավանության է արժանացրել լուծարման մասին առաջարկը, որ մի քանի օր առաջ ներկայացրել էր «Ենի Ազարբայջան» իշխող կուսակցությունը: Ադրբեջանում տեղի է ունենալու խորհրդարանի արտահերթ ընտրություն, և ըստ տարածված գնահատականի՝ մեծ հավանականությամբ նոր խորհրդարանը կձևավորվի, այսպես ասած, Մեհրիբան Ալիևայի նախագահության հեռանկարով: Համենայնդեպս, իրադարձությունների տրամաբանությունը, նաև Ալիևայի մոսկովյան այցը, որ տեղի ունեցավ նախորդ շաբաթ, խոսում են այդ մասին:

Արդյոք Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտ այցի ընթացքում Արցախի գործող նախագահի և ապագա նախագահի հնարավոր թեկնածուների հետ քննարկե՞լ է ոչ միայն ընտրական խաղի կանոնները, այլ նաև հրատապ հարցեր, որոնք առնչվում են ներկայիս զարգացումներին և պահանջում են արագ կոորդինացիա՝ չսպասելով Արցախի նախագահի ընտրությանը, որը տեղի կունենա 2020 թվականի գարնանը: Խոսքը Ադրբեջանում տեղի ունեցող փոփոխության հեռանկարի ֆոնին ի հայտ եկած նոր հանգամանքների մասին է, որոնք կարող են նոր իրավիճակ ստեղծել Արցախի հարցում, կարգավորման գործընթացում և ըստ այդմ՝ հայկական կողմում առաջացնել մարտավարության քննարկումների անհրաժեշտություն՝ միջնաժամկետ հեռանկարում մոտեցումներ մշակելու համար:

Արցախում հանդիպման և նախագահի թեկնածուների հետ քննարկման այլ մանրամասներ հայտնի չեն: Ուշադրության է արժանի լոկ փաստը, որ դրան չի մասնակցել առաջադրվելու մասին հայտարարած մեկ այլ թեկնածու՝ Վիտալի Բալասանյանը, որի դիրքորոշումը Հայաստանի իշխանության հանդեպ բավականաչափ հայտնի է: Այդ համատեքստում էլ, սակայն, որոշակիորեն պարզ է, թե Բալասանյանն ինչու չէր մասնակցի ստեփանակերտյան հանդիպմանը:

Խնդիրն այն չէ, որ նա չի տեղավորվում պաշտոնական Երևանի և Ստեփանակերտի միջև ձևավորվող նոր քաղաքական տրամաբանության մեջ: Բալասանյանն իր մոտեցումներով դուրս է ընդհանրապես որևէ քաղաքական տրամաբանությունից, այդ թվում նաև՝ Արցախյան հարցում նշմարվող քաղաքական նոր իրողություններից, որոնք ունեն լիովին հակառակ բնույթ, քան այն դավադրապաշտությունը, որ նա փորձում է ներկայացնել և վերագրել Հայաստանում հեղափոխությանը, բայց միաժամանակ նաև պահանջում են բավականին նուրբ և բազմաշերտ կոմբինացիոն մոտեցում, որ տեղի է ունենում գործընթացում ներգրավված տարբեր կողմերում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում