Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Աֆանդյանի գործի նախադեպը կարող է ՀՀ բանկային համակարգը խնդիրների առաջ կանգնեցնել

Օրերս տեղի ունեցավ մի ուշագրավ իրադարձություն, որը կարող էր շատ լուրջ հետևանքներ ունենալ Հայաստանի բանկային համակարգի, տնտեսության և ներդրումային գրավչության վրա ընդհանրապես: Խոսքը գործարար Գևորգ Աֆանդյանի՝ «ԱյԴի» բանկի դեմ դատական գործընթացի մասին է, որով գործարարը 22 մլն դոլար է պահանջում բանկից: Պարզաբանումների նպատակով «Առաջին լրատվական»-ը հյուրընկալել է «ԱյԴի» բանկի իրավաբանական վարչության պետ Արթուր Մելիքյանին:

Ներկայացնելով ամբողջ գործի նախապատմությունը՝ մեր զրուցակիցն ասաց. «Մենք կարծում ենք, որ այն հիմքերի առկայության դեպքում, որ մենք էինք ներկայացրել, Վերաքննիչ դատարանը պետք է ընդհանրապես մերժեր հայցը, ոչ թե ուղարկեր քննության, սակայն ունեցանք այն, ինչ ունեցանք»:

Նրա խոսքով՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը ընդհանրապես չի անդրադարձել Վերաքննիչ դատարանի կողմից բարձրացված հարցերին, չի լուծել Վերաքննիչի կողմից նկատված խնդիրները և կրկին վճիռ է կայացրել բանկից գումարի բռնագանձման վերաբերյալ. «Մեր կարծիքով՝ բացի նրանից, որ Վերաքննիչի ցուցումները չեն իրականացվել, այլև թույլ են տրվել այլ խախտումներ ևս: Դրա հետ կապված մենք կրկին ներկայումս Վերաքննիչ բողոք ենք ներկայացրել, և գործն այս պահին Վերաքննիչ դատարանում է՝ վարույթ ընդունելու փուլում»:

Արթուր Մելիքյանն ընդգծեց՝ չի կարելի գործարքը կնքել, մեկ տարի սպասել և ինչ-որ մի բան չստացվելուց հետո որոշել, որ բանկը քեզ պարտք է 22 մլն դոլար:

«Հայցվոր կողմը ընդհանրապես չի ապացուցել իր պահանջները՝ ո՛չ ապացուցել է այդ փաստաթղթի վավեր լինելը, ո՛չ ապացուցել է այդ գումարի չափը, ո՛չ ապացուցել է, որ բանկը խախտել է իր համաձայնությունը: Մեր տպավորությունն այն է, որ որևէ բան չապացուցվեց այս գործով, որևէ բան չտեղաշարժվեց նախկինի համեմատ, և մեզ համար զարմանալի է, թե ինչի հիման վրա կայացավ այս վճիռը: Մենք բարձրաձայնել ենք այս հարցը, քանի որ կարծում ենք՝ համակարգային խնդիր է առաջանում այս գործի հետ կապված: Բանկը 100 տոկոսով օտարերկրյա կապիտալով բանկ է, և դա չի կարող անհետևանք մնալ ՀՀ ներդրումային միջավայրի վրա՝ բացասական առումով»,- հավելեց մեր զրուցակիցը:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում