Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, կայացել է Աբովյան քաղաքում գտնվող ադամանդագործական ընկերության նոր արտադրամասի բացման արարողությունը: Ներկա է եղել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Գործարանը այսօր ադամանդագործության ոլորտում խոշորներից մեկն է և հավակնում է առաջիկա տարվա ընթացքում դառնալ ոլորտի խոշորագույնը: Այս մասին լրագրողներին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
Գործարանն այսօր արդեն ունի 120-ից ավելի աշխատակիցներ: