Գործարար Խաչատուր Սուքիասյանն այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց, որ ինքը չպետք է կարծիք ունենա այս կամ այն դատական գործի վերաբերյալ, այլ պետք է վստահի իրավական համակարգին։
Սակայն պաշտոնյաներին անդրադառնալիս նա որոշակի անվստահություն հայտնեց։
«Իհարկե, էսօր պաշտոնյաներ կան, որ չեն համապատասխանում, չեն կարողանում, թույլ են։ Կան պաշտոնյաներ, որոնք կատարում են իրենց աշխատանքը։ Կան պաշտոնյաներ, որոնք նման են տենց սովորական մարդկանց։ Եվ կան ձախողվածներ։ Սա փաստ է»,- ասաց Սուքիասյանը։