ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Թավշյա հեղափոխության ու դրա անշրջելիության գաղափարին հավատարիմ՝ նախկիններին մերժող ոչ իշխանական քաղաքական ուժերի, հանրային միավորների ու անհատների հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին, ժամը 12-ին, «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում:
Տեղեկացնեմ, որ վերջին օրերին այս նախաձեռնությանը միացել են մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, քաղաքացիական հասարակության միավորներ ու տասնյակ անհատներ:
Դա ինձ հիմք է տալիս լցվելու հույսով, որ մեր նախաձեռնությունը հաջողություն կունենա ու կնպաստի նոր Հայաստանի կայացմանն ու ամրացմանը:
Այդ կարևոր ճանապարհի առաջին քայլը կանենք միասին՝ դեկտեմբերի 14-ին:
https://www.facebook.com/babajanyana/photos/a.2323937550970292/2894188867278488/?type=3&theater