Չնայած ընտանիքի վրա գործադրվող ճնշումներին, մենք որոշել ենք չլքել երկիրը, հայտարարել է ընդդիմադիր «Գլխավոր ալիքի» գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան:
Ավելի վաղ նա սոցցանցերում գրել էր, որ Վրաստանը լքելու վերաբերյալ իր ընտանիքի որոշման մասին կհայտարարի իր ծրագրում:
Նրա կողմից հայտարարություն անելու պատճառ են դարձել գաղտնի հետապնդման վերաբերյալ նյութերը, այդ թվում իր կնոջ և մանկահասակ երեխաների նկատմամբ, որոնք իրեն են հանձնել Պետական անվտանգության ծառայության աշխատակիցները:
Վրաստանի ՊԱԾ-ը հսկողություն է սահմանել, քանի որ Գվարամիան «Ռուսթավի 2» հեռուստաալիքի փողերի մսխման գործով որպես մեղադրյալ է հանդես գալիս, որի տնօրենն է նա եղել մինչև այս տարվա հուլիս ամիսը:
Գլխավոր դատախազությունը սակայն արդեն հայտարարություն է տարածել, որում նշել է, որ Գվարամիան, դատարանի որոշմամբ, իրավունք չունի լքելու երկիրը՝ առանց դատախազի թույլտվության: